Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյանի հայտարարությունը. Բորիս Նավասարդյանը չպետք է իր ազգային համակարգողի պաշտոնը օգտագործի՝ թելադրելու իր կամքը

Հոկտեմբեր 09,2013 13:02

Ափսոսանքով պետք է տեղեկացնեմ, որ Արևելյան գործընկերության Հայաստանի Ազգային պլատֆորմում նկատելի են զգալի խնդիրներ, որոնք պայմանավորված են նրանով, որ պարոն Բորիս Նավասարդյանը օգտագործում է իր ազգային համակարգողի պաշտոնը սեփական նպատակների համար: Այդ առումով, նկատելի էր իր վարքագիծը Քիշինյովում իմ հանդեպ ` խանգարելով ինձ մասնակցել 5-րդ խմբի աշխատանքներին, առավել ևս , երբ իրեն հայտնի դարձավ, որ ես առաջադրվելու եմ որպես համակարգող : 

Իմ թեկնածությունը ցանկանում էին տարբեր երկրների ներկայացուցիչները: Ես կողմ եմ թափանցիկ գործունեությանը , որ Արևելյան Պլատֆորմի յուրաքանչյուր պետություն իրավունք ունենա առաջադրել իր թեկնածուին և հայտնել իրենց տարաձայնությունները: Այդ կապակցությամբ, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ հղված նամակում ս.թ. մայիսի 15-ին նշել էի, որ առաջադրվում եմ 5-րդ խմբում, սակայն Քիշենյովում պարզվեց, որ պ-ն Նավասարդյանը իր ներքին նամակով, որի բովանդակությունը ինձ ծանոթ չէ, առանց իմ գրավոր համաձայնության, տեղափոխել է ինձ 2-րդ խումբ:

Ցավոք սրտի, պետք է տեղեկացնեմ, որ Պլատֆորմի որոշ ներկայացուցիչներ , մանրամասն տեղեկացված չլինելու պատճառով,այդ հարցի շուրջ իրենց համահունչ չդրսևորեցին:

Պետք է նաև նշել, որ իմ առաջադրվելը բախվեց Բորիս Նավասարդյանի կողմից դրսևորված դիմադրության, քանի որ իր ցանկությունը լրիվ այլ էր:

Վերջին հաշվով , ես տեղյակ չեմ եղել, թե ինչ է որոշվել Աղվերանում, քանի որ այդ ժամանակ ես գործուղման էի մեկնել Ռիգա, որի մասին նախապես տեղեկացրել էի:

Իմ խնդրանքով Steering commiittee–ի անդամները արտահերթ նիստ հրավիրեցին, որպեսզի պաշտոնական թույլատրվի իմ մասնակցությունը 5րդ խմբի ընտրություններին , սակայն վերջնական որոշման չհանգեց` Բ. Նավասրադյանի կողմից ներկայացված այն փաստարկի պատճառով, որ իբր ինքը, իր գրած նամակին կից, կներկայացնի վկայություններ ,որոնք հաստատում են իր քայլերի ճշմարտությունը: Ես կցանկանայի, որ Դուք հնարավորինս զերծ մնաք նման պրովոկացիաներից, չտրամադրեք կեղծ վկայություններ, քանի որ դրանով կատարած կլինեք անազնիվ արարք իմ նկատմամբ, ինչպես նաև Դուք վնասած կլինեք իմ ընտրվելու իրավունքին : Բացի այդ, steering committee ինձ վերջնական փաթեթը ներկայացնելու ժամանակ կբացահայտի , և ես չէի ցանկանա, որ որևէ մեկը Ձեզանից անհարմար վիճակում հայտնվեր:

2009 թ. Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և ՀՀ Կառավարության հետ համատեղ ստորագրել է կոլեկտիվ պայմանագիր սոցիալական գործընկերության վերաբերյալ, որը 2012 թվ. երկարացվել է ևս 3 տարով:

Սոցիալական երկխոսությունը, սոցիալական իրավունքները ներառյալ` կանանց, երեխաների, հաշմանդամության և այլ խոցելի խմբերի խնդիրները, ինչպես նաև զբաղվածության ծրագրերը ներառված են եռակողմ հանձնաժողովի մանդատում: Քանի որ, Արևելյան և ԵՄ երկրների ներկայացուցիչները կողմնակից են իմ ընտրվելուն, կարծում եմ հնարավորության դեպքում կստեղծվի առիթ՝ մեր փորձը ներկայացնելու և ուժգնացնելու նշված ոլորտները:

Բորիս Նավասարդյանը կարծում եմ, չպետք է իր ազգային համակարգողի պաշտոնը օգտագործի՝ թելադրելու իր կամքը: Բացի այդ, կողմ լինելով դեմոկրատական ընտրություններին, թե Բ.Նավասարդյանը, թե Ազգային Պլատֆորմի անդամները պետք է դրսևորեն նույնանման մոտեցում բոլոր ընտրություններում , այլ ոչ թե մեկ օր լինել դեմոկրատական, մյուս օրը՝ այլ կերպ:

Ազգային պլատֆորմի անդամ՝

Գագիկ Մակարյան

Հ. Գ. Այս հայտարարությունը մեկնաբանելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «Ապատեղեկատվություն է եւ հերյուրանք: Այդ հարցը կքննարկենք Ազգային Պլատֆորմում՝ մեր ընթացակարգերին համապատասխան: Չէի ուզենա, որ որեւէ որոշում ընդունելուց առաջ՝ այդ ներքին հարցի շուրջ լիներ ավելի լայն քննարկում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031