Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլանոյի գործով» վերաքննիչ դատարանում՝ նոր ներկայացուցիչ

Հոկտեմբեր 09,2013 12:46

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դատավորներ Ն.Տավարացյանի, Ս.Միքայելյանի եւ Դ.Խաչատրյանի մասնակցությամբ այսօր պետք է լսեր «Օլիմպ»՝ «Միլանո» ընկերության գործով բերված բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի եւ «Ավո Ֆ.Մ» ընկերության:

Դատարան էր ներկայացել ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ Գայանե Կարապետյանը, «Ավո Ֆ.Մ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Սեյրան Գրիգորյանն ու «Օլիմպի» նոր ներկայացուցիչը՝ փաստաբան Բագրատ Վարդանյանը:

Վերջինն ասաց, որ առաջին ատյանի դատարանում «Օլիմպի» ներկայացուցիչները երկուսն էին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Տիգրան Հայրապետյանը:

Բագրատ Վարդանյանը գործի նյութերին ծանոթ չէր եւ խնդրեց ժամանակ, պատճառաբանվելով, որ այսօրվանից է ներկայացնելու ընկերության շահերը:

Փաստաբանն ասաց, որ պատասխանողի առարկությունները բողոքի հետ կապված իրենց չեն ներկայացվել:

Դատարանը հետաձգեց նիստը եւ այն նշանակեց հոկտեմբերի 30-ին:

Այս գործով, առաջին ատյանի դատարանը դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ բավարարել էր «Միլանոյի» հայցադիմումը, մասնակի:

«Օլիմպ-Միլանոն» պահանջել էր, որպեսզի պատասխանող կողմն իրեն հատուցի Աբովյան-4 հասցեում գտնվող նախկին շինության 2-րդ , 3-րդ հարկերի եւ նկուղի դիմաց փոխհատուցման գումարը:

Հիշեցնենք, որ նշյալ շինության միայն առաջին հարկը վաճառվել էր 200 միլիոն դրամ գումարով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031