«Այսօր պատմական պահ է, Հայաստանը միավորվում է մի կենտրոնում, որտեղ միավորված են տարբեր երկրների առողջ ուժերը: Կառավարությունը մոռացել է, որ իր աշխատավարձը վճարում է ժողովուրդը, հետեւաբար երաժշտություն պատվիրողն էլ է ժողովուրդը: Կառավարությունը իրավունք չունի ընդունել այնպիսի օրենքներ, որոնք հակասում են մեզ, մասնավորապես գենդերի մասին օրենքը, որն ընդունվեց երեք ամիս առաջ»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը:
Արման Բոշյանը նշեց, թե այն կազմակերպությունները, որոնք այսօր պայքարում են ընտանեկան բռնության դեմ, վերցնում են բռնության ենթարկվածի նկարը ու ցուցադրում, այդպիսով ընտանիք հասկացությունը վատաբանվում է: «Որեւէ մեկը իրավունք չունի ասել, թե մենք ինչպես ապրենք: Գենդերը դա ֆաշիստական գաղափարախոսություն է, իսկ եթե այդքան լավն է, թող բոլոր այն քարոզողները հավաքվեն մի կղզում, մենք էլ կողքից մի երկու հարյուր տարի կհետեւենք՝ կտեսնենք թե դա ինչ է: Եթե այդքան լավն է, մենք էլ այն կընդունենք, ինչպես որ Քրիստոնեությունն ընդունեցին: Զգուշացեք ժողովուրդ, զգուշացեք գենդերից»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ