Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյանը կանխատեսում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները

Հոկտեմբեր 09,2013 12:08

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի համոզմամբ, այսօր Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրություններում վերընտրվելու է Իլհամ Ալիեւը:

«Ու բավականին բարձր ցուցանիշով 80-90 տոկոսով: Երկրորդ տեղում կլինի նրանց միավորված ընդդիմության ներկայացուցիչը Ջամիլ Հասանլին՝ 7-10 տոկոս կհավաքի: Իսկ մնացած ութ թեկնածուներն,  ինչպես մեր ընտրություններում, երևի թե, իրենց անձնական հարցերն են լուծելու»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Քոչարյանը:

Նրա խոսքով, տարածաշրջանով հետաքրքրված գերտերություններին ձեռնտու է Ալիեւի վերընտրվելը, որովհետեւ. «Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի ամենաանհետաքրքիր երկիրը: Նավթը վաճառվում է, Ալիեւը թալանում է, հարստանում է, առանձնապես չի խառնվում ընդհանուր քաղաքականությանը»:

Պարոն Քոչարյանը Ադրբեջանի միասնական ընդդիմության թեկնածուին նմանեցրել է ՀՀ նախագահի թեկնածուներ՝ «էպոսագետ» Վարդան Սեդրակյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, մի քիչ էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Մեր էպոսագետի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդհանուր խառնվածք է: Ժամանակին եղել է պատմաբան, հիմա էլ է իրեն պատմաբան հռչակում եւ շատ հետաքրքիր ակնարկներ է մտածել՝ ձեւավորել ադրբեջանական էպոս: Ինչով է նման Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա նախընտրական ծրագիրը կառուցված է շատ ծանոթ սկզբունքով՝ կգամ երկու տարով, կանեմ ձեւափոխություններն ու կհեռանամ: Րաֆֆի Հովհաննիսյանին է նման, որովհետեւ փորձում է խաղալ հիմնականում արեւմտամետ դաշտում, բայց նաեւ որոշ ռեւերանսներ է անում Ռուսաստանի կողմը: Վիճարկվող տարածք է համարել Լեռնային Ղարաբաղը, ինչը Ադրբեջանին հասցրել է ինֆարկտի շեմին: Այսինքն մի փոքր ռեւերանս էլ Հայաստանի կողմն է արել»:

Փորձագետի կարծիքով, Ալիեւը ձեռք է տալիս նույնիսկ Հայաստանին. «Ինչքան շատ թալանի, այնքան շատ կվախենա այն հնարավորությունից, թե դա կկորցնի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031