2014 թվականի օգոստոսին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալու է ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովը, որտեղ կայանալու է նաեւ շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություն:
Այդ պաշտոնի համար արդեն իրենց թեկնածությունն առաջադրել են ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Իլյումժինովը օրերս Տալլինում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում արդեն խոսել է իր մրցակցի նպատակների մասին: «Եթե հանկարծ Կասպարովը գլխավորի ՖԻԴԵ-ն, շախմատի միջազգային ֆեդերացիան կքաղաքականանա: Կասպարովն արդեն շախմատային մի քանի կազմակերպություն է ստեղծել, որոնք զարգացել են քաղաքականություն ներքաշվելու պատճառով: Կասպարովին ամբիոն է հարկավոր, այլ ոչ թե համաշխարհային շախմատի զարգացումը»:
Աշխարհի 13-րդ չեմպիոնը Էստոնիա՝ համաժողովին, ներկայացել է որպես Խորվաթիայի պատվիրակ: «Որքան տեղյակ եմ, Կասպարովը ցանկանում էր լինել Էստոնիայի պատվիրակը, բայց նրան մերժել են: Եկող տարի Նորվեգիայում կայանալիք գլխավոր համաժողովում ես նախագահի պաշտոնի համար պայքարելու եմ, որպեսզի չթողնեմ շախմատը ներքաշել քաղաքական դաշտ», – interfax.ru-ին հայտարարել է Կիրսան Իլյումժինովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ