Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է վճռականների վճռականությունը

Հոկտեմբեր 09,2013 11:59

Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից մեկ ամիս անց պետք է արձանագրել հետեւյալը՝ բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության՝ սեպտեմբերի 20-ի հանրահավաքի, որին մասնակցում էր նաեւ խորհրդային տարիների այլախոհ գործիչ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այս ընթացքում պայքարի որեւէ նշույլ չնկատվեց։

Իսկ «Ժառանգության» հանրահավաքը եղավ առաջինն ու վերջինը, այն էլ՝ Ս. Սարգսյանի հայտարարություններից երկու շաբաթ անց միայն, իսկ հանրահավաքի մասնակիցների թիվը չէր հասնում հազարի։

Փոխարենը Սերժ Սարգսյանի հայտարարությանն անմիջապես հաջորդող օրերին նախագահականի մոտ բողոքի ակցիաներ էին կազմակերպում քաղաքացիական ակտիվիստ երիտասարդները։ Ասել է թե՝ կուսակցությունները, որոնք պետք է լինեին առաջամարտիկի դերում, պարզապես լռում են։

Արեւմտյան արժեքների կողմնակից այդ կուսակցությունների լռությունը ցայտուն նկատելի է հատկապես մեկ այլ փաստի համատեքստում. ժամանակին այդ կուսակցություններից շատերը՝ «Հանրապետություն»-ը, նաեւ ՀՀՇ-ից հեռացած խումբը, որի մի մասը ձեւավորեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ մյուս մասը հիմա փորձում է նոր ՀՀՇ վերակազմավորել, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը լքեցին՝ ՀԱԿ առաջնորդներին մեղադրելով պասիվության, վճռական գործողությունների չգնալու մեջ։ Ու հիմա ստացվում է, որ վճռական գործողությունների ամենահարմար պահին ուրիշներին անվճռականության մեջ մեղադրողներն իրենք փողոց դուրս չեն գալիս։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031