Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալներն էլ են ընտրելու

Հոկտեմբեր 09,2013 11:44

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ արդեն քաղաքական ուժերի կողմից որոշակի առաջարկներ են ներկայացվել հանձնաժողովին։ Ու՞մ կողմից եւ ի՞նչ առաջարկներ են ներկայացվել՝ մեր այս հարցերի պատասխանը երեկ «ՀԺ»–ին փոխանցեց արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը։ «2013թ. հոկտեմբերի 8-ի դրությամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ստացվել է 5 գրավոր դիմում եւ 1 բանավոր հարցում։ Դիմումներից միայն 2-ն են պարունակել առաջարկություններ, մնացյալ դիմումները վերաբերվել են Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու ընթացակարգի պարզաբանմանն ու տեղեկատվության ստացմանը։ Առաջարկություններից առաջինը ներկայացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից, որով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քննարկմանն են ուղարկվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցներում ամրագրված որոշ հանձնարարականներ, որոնց կատարումն անհնարին է եղել ՀՀ Սահմանադրությունում գործող իրավակարգավորումների պայմաններում։ Առաջարկություններից երկրորդը ներկայացվել է իրավաբան Էֆրիկ Ավետիսյանի կողմից, որը վերաբերվում է զինանշանի փոփոխությանը։ Ներկայացված առաջարկությունները Հանձնաժողովի կողմից կքննարկվեն համապատասխան հայեցակարգային հիմնախնդրի մշակման փուլում»,- ասված էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի քարտուղարության պատասխանում։

Վերջին համապետական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ իշխանություններին տվել են հետեւյալ հանձնարարականները. «Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը բոլոր դատապարտյալներին, անկախ իրենց կատարած հանցագործության ծանրությունից, զրկում է ընտրական իրավունքներից, պետք է փոփոխվի», «Թեկնածուների համար քաղաքացիության եւ բնակության 10 տարվա ցենզը խիստ է եւ պետք է վերանայվի։ Բնակության պահանջը որոշելը չպետք է չափազանց խիստ լինի»։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներն, իհարկե, շատ են, բայց վերոնշյալ երկուսը կարող են կատարվել միայն սահմանադրական փոփոխություններով։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031