Ալիզադեն կողմ է սուր թեմաներ քննարկելուն
Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումներից հետո ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն անդրադարձավ քննարկման մասնակիցներից մեկի այն խոսքերին, որ պետք չէ քննարկել սուր թեմաներ, թե ինչն ում է պատկանում:
Այս առթիվ Ալիզադեն ասաց. «Եթե մենք չենք առնչվելու սուր թեմաներին, մենք ասելիք չենք ունենա: Ամեն ինչի կարելի է առնչվել, սակայն դա պետք է անել հանգիստ, համբերատար, ուրիշի կարծիքի նկատմամբ հարգանքով»:
Խոսելով Ղարաբաղյան հիմնահարցի մասին, քաղաքագետը հայտարարեց. «Ղարաբաղյան հիմնահարցը մենք կարող ենք լուծել միայն ժամանակ, երբ Ղարաբաղի իսկական տերերը դարձնենք հասարակ մարդկանց, Ղարաբաղի բնակիչներին՝ հայերին, ադրբեջանցիներին, որպեսզի նրան լինեն միակ տերերը, որպեսզի ոչ թե համաշխարհային մայրաքաղաքներից, տարածաշրջանային մայրաքաղաքներից թելադրեն, այլ իրենք վճռեն: Ես կարծում եմ, որ միայն այդ կերպ է լուծվելու»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ