Երբ մայիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը թանկացնում է Հայաստանին մատակարարվող գազը, ՀՀԿ-ականները շտապեցին հավաստիացնել, թե դա որեւէ կերպ պայմանավորված չէ Սերժ Սարգսյանի վարած եվրոպամետ քաղաքականությամբ, եւ որ դա պետք չէ դիտարկել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշում։
Իսկ երբ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, ՀՀԿ-ականները շտապեցին «աչքալուսանքներ» շռայլել, թե այսուհետ Հայաստանին մատակարարվող գազի գինն իջնելու է՝ այդպիսով անուղղակիորեն հերքելով իրենց նախորդ հավաստիացումները։
Սակայն, ինչպես պարզ դարձավ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունից, ռուսները, փաստորեն, Հայաստանի նկատմամբ անգամ «բլիթի ու մտրակի» քաղաքականությունն են շատ համարում՝ օգտագործելով միայն մտրակը։ Իսկ «բլիթներ»՝ էժան գազի տեսքով չեն լինելու։ Առավելագույնը, որ լինելու է, գազի արտահանման հարկի վերացումն է, որն էլ կազմում է 30 տոկոս, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան դեռ մայիսին Տիգրան Սարգսյանը խոստացել էր սուբսիդավորել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում