2013 թ. հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ի պատասխան Մաքսային Միության վերաբերյալ հարցման` ՀՀ Ազգային Ժողովից ստացել է 7 պատասխան:
Այս շաբաթ հարցմանը պատասխանել էին «Հանրապետական» խմբակցությունից` 2, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 3 և «Օրինաց Երկիր» խմբակցությունից 2 պատգամավոր:
Պատգամավորներից 6-ը հստակ կողմ են արտահայտվել Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, և միայն Սամվել Նիկոյանն է նախընտրում Ասոցացման համաձայնագիրը, սակայն որոշիչ համարում է Ս. Սարգսյանի դիրքորոշումը:
Կատարելով մինչ այս ստացված բոլոր պատասխանների ամփոփում.
Մաքսային Միությանը անդամակցելուն կողմ են 16 պատգամավորներ, որոնցից 11-ը` «Հանրապետական» խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 2-ը՝ «Օրինաց Երկիր» խմբակցությունից:
Դեմ են արտահայտվել 4 պատգամավորներ՝ 2-ը՝ «Ժառանգություն», 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից: Դեմ արտահայտված պատգամավորներից է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Ձեռնպահ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 2 պատգամավորներ՝ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը:
Անորոշ պատասխաններ են տվել «Հանրապետական» Մարգարիտ Եսայանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ