ՀՀ կառավարության երեկվա արտահերթ նիստի լուսանկարները պատերազմի ահազանգի բոթ էին հիշեցնում, երբ գործադիր մարմնի անդամները, կամուֆլյաժները հագին, կառավարության նիստերի դահլիճում մտահոգ դեմքով ինչ-որ հարց էին անհանգիստ քննարկում:
Կառավարության քառատող հաղորդագրությունից ընդամենը հասկացվեց, որ արտահերթ կարգով եւ լրագրողների համար անհասանելի նիստը կառավարության ղեկավարը հրավիրել է ինչ-որ «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում, որտեղ «ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ»:
… Անհասկանալի մնաց նաեւ այն, թե արդյոք հնարավո՞ր չէր այդ առաջարկները ներկայացնել առանց զինվորական համազգեստ հագնելու: Մանավանդ որ ոչ միայն տիկնանց, այլեւ բանակում չծառայած պաշտոնյաների հագին զինվորական համազգեստ տեսնելն արտառոց էր:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում