Ինչ կտա Հայաստանի տնտեսությանը եւ ՀՀ շարքային քաղաքացուն անդամակցությունը Մաքսային դաշինքին մոտակա եւ հեռանկարային ապագայում։ Որպեսզի ճիշտ տնտեսական պատկերացումներ ունենանք, անհրաժեշտ է վերլուծության ենթարկել ապրանքային, ֆինանսական աշխատուժի տեխնոլոգիաների եւ արտարժույթի շուկաները, ինչպես նաեւ մակրոտնտեսական ցուցանիշները, պետական եկամուտները եւ դրանց առաջացման աղբյուրները, առեւտրային հաշվեկշիռը։
Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, զրկվելով ապրանքային արտադրության ճյուղերից, վերածվել է առավելապես ներմուծողի, որոնց մեջ զգալի տեսակարար կշիռ են կազմում էներգակիրները։ ՀՀ եկամուտների զգալի մաս են կազմում մաքսային տուրքերը։ Եթե ՀՀ պետական բյուջեն պատկերացնենք լողավազանի տեսքով, իսկ եկամուտները՝ աղբյուրների, որոնցից առաջինը ներմուծվող բոլոր ապրանքներից գանձվող մաքսային տուրքերն են, իսկ երկրորդը հարկերն ու ոչ մաքսային պետական տուրքերը, ապա կտեսնենք, որ լողավազանի զգալի մասը լցվում է հենց մաքսային տուրքերի հաշվին։ Հետեւաբար, Մաքսային դաշինքին ՀՀ անդամակցությամբ զգալիորեն կնվազեն պետական եկամուտները մաքսային տուրքերից։ Նման իրավիճակում ՀՀ կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել հարկերի դրույքաչափերը եւ այլ տուրքերը։ Իսկ դա կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների աճին, որովհետեւ, մասնագետների խորին համոզմամբ, կավելացվեն այն հարկատեսակները, որոնք կբերեն ոչ թե առավել հարուստների եկամուտների նվազման (եկամտահարկ, հողի հարկ, գույքահարկ, կապիտալի հարկ), այլ գների թանկացման (ավելացված արժեքի հարկ, ակցիզներ եւ այլն):
Գազի, էլեկտրաէներգիայի եւ վառելիքի գները չեն նվազի, իսկ մյուս բոլոր ապրանքների գներն զգալիորեն կաճեն, կաճեն նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ հատկապես գյուղմթերքների գները՝ ի հաշիվ ՌԴ գյուղմթերքների էլ ավելի ինտենսիվ արտահանման (բանջարաբոստանային կուլտուրաներ), իսկ անասնապահությունը, խոզաբուծությունը եւ թռչնաբուծությունը կարող են ընդհանրապես ճգնաժամի առջեւ կանգնել ՌԴ-ից ներմուծվող էժան խոզի եւ թռչնամսի ներմուծման արդյունքում։
Արամ ԴԱՎԹՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում