Аmerikayidzayn.com. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը կներկայացնի 100-դոլարանոց նոր թղթադրամ, որը պահպանել է ավանդական տեսքը՝ միաժամանակ ստանալով կեղծիքներից պաշտպանության մի շարք նոր միջոցներ:
100-դոլարանոց թղթադրամն ամենամեծ շրջանառությունն ունի աշխարհում, ընդ որում մոտ 8 միլիարդ դոլար ծավալով այդ թղթադրամներից շրջանառության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների տարածքից դուրս:
Ներկայիս կանաչավուն թղթադրամի նման, նոր թղթադրամի երեսներից մեկի վրա պատկերված կլինի Բենջամին Ֆրանկլինը, հակառակ երեսի վրա՝ Ֆիլադելֆիայի Անկախության դահլիճը:
Ֆրանկլինի դիմանկարի մոտ տեղադրված «100» թիվը դեղին գույնի է: Ֆրանկլինի պատկերի որոշ մասեր կփոխեն գույնը՝ կախված այն անկյունից, որի տակ դիտվում է թղթադրամը:
Նոր 100-դոլարանոցի մեջտեղում տեղադրված է պաշտպանիչ կապույտ գիծը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ՝ amerikayidzayn.com կայքում