Բուդվայում այսօր ավարտվեց 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի անհատական 23-րդ անհատական առաջնությունը:
Գերազանց հանդես եկավ ավագ տարիքային խմբի մրցաշարի հայաստանցի մասնակից, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ չկրելով ոչ մի պարտություն՝ նվաճեց Հին աշխարհամասի 18 տարեկանների փոխչեմպիոնի կոչումը: Մեդալի հավակնում էր նաեւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, սակայն նախավերջին տուրում մեկ ցավալի սայթաքումը նրան մրցաշարային ամփոփիչ աղյուսակում ետ մղեց 5-րդ հորիզոնական: Հաջողված կարելի է համարել նաեւ նույն տարիքային խմբում ընդգրկված Արման Միքայելյանի մասնակցությունը: Նա 6,0 միավորով պայքարն ավարտեց ութերորդ տեղում:
Հայաստանի շախմատիստներից ըստ տարիքային խմբերի լավագույն տասնյակներում տեղ զբաղեցրեցին նաեւ Հակոբ Հակոբյանը՝ 10 տարեկաններ, Արամ Հակոբյանը՝ 12 տարեկան, Տիգրան Հարությունյանը՝ 16 տարեկան եւ Մանե Ադամյանը՝ աղջիկների 12 տարեկաններ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ