«Փլեյ Սիթիում» կայացավ բոուլինգի Հայաստանի աշնանային անհատական բլից մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցեցին «Արարատ» եւ լրագրողական «Մեդիա» թիմերը:
Հայ բոուլերները նախապատրաստվում են հոկտեմբերի 10-ին կայանալիք ինտերնետային բոուլինգի միջազգային թիմային-անհատական մրցաշարին, որում հանդիպելու են «Արարատն» ու Մոսկվայի «Սպարտակը» եւ «Մեդիան» ու «Օրիոնը»:
Երեւանյան անհատական մրցաշարի եզրափակչում հանդիպեցին «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանն ու Հովհաննես Շարամբեյանը, որոնց պայքարում հաղթեց ավելի փորձառու Արսեն Աղաբաբյանը (նկարում):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ