Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի «ամենահարուստ» քաղաքը»

Հոկտեմբեր 08,2013 22:02

«Քաջարանում մարդիկ վախ ունեին իրենց մեջ, և այդ վախը անսահմանափակ էր: Մենք ուղղակի զրուցում էինք, իրենք կարող էին բացվել ասել՝ գիտե՞ս՝ ես աշխատում եմ քիմիական ցեխում (այդ քիմիական ցեխում աշխատում են բոլոր կանայք): Եվ այդ կանանց 90 տոկոսը քառասունից հետո համարյա կանացի օրգաններ չունի, որովհետև այդ աշխատանքը իրենց օրգանիզմի վրա շատ մեծ ներգործություն ունի»,-   հոկտեմբերի ութին ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) տեղի ունեցած «Աշխարհի «ամենահարուստ» քաղաքը» մուլտիմեդիա ֆիլմի ցուցադրության և համանուն խորագրով լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ հայտարարեց  ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը: Ֆիլմի հեղինակներն են ֆոտոլրագրողներ Նազիկ Արմենակյանը, Իննա Մխիթարյանի և Անահիտ Հայրապետյանի «Աշխարհի «ամենահարուստ» քաղաքը» մուլտիմեդիա ֆիլմի ցուցադրություն և համանուն խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Ֆիլմը Քաջարան քաղաքի մասին է. այն ներկայացնում է՝ ինչպիսին է այնտեղ համայնքային կյանքը և ինչ ազդեցություն ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» մարդկանց վրա: Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունենում «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության «Հետաքննական ֆոտոլրագրությունը հանուն մարդու իրավունքների և միջավայրի» ծրագրի շրջանակներում: Ցուցադրմանը աջակցել է նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը: Նազիկ Արմենակյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե որն է մուլտիմեդիա ֆիլմի նպատակը.

«Իրականում, Քաջարանը հարուստ է համարվում, քանի որ աշխարհում հայտնի է իր մոլիբդենի պաշարներով. Քաջարանից է դուրս գալիս աշխարհի մոլիբդենի պաշարների 6-8 տոկոսը: Բայց այդ քաղաքում մարդիկ հարուստ չեն: Մեր նպատակն էր պարզել՝ ո՞ւր է գնում այդ հարստությունը, ինչպե՞ս են ապրում այդ մարդիկ, ինչպիսի՞ խնդիրներ ունի քաղաքը»:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկաները իրենց հարցերը ուղղեցին հեղինակներին և արտահայտեցին իրենց կարծիքները.

«Շատ արդիական է և՛ խնդիրը, և՛ մոտեցումը, ես մեծ բավականություն եմ ստացել ֆիլմը դիտելուց»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031