Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Պետք է բացատրություն տան, թե ՌԴ ФСБ-ի ներկայացուցիչներն ինչ իրավունք ունեին գտնվել այնտեղ»

Հոկտեմբեր 08,2013 21:30

«Հաղորդումը տրված է հանցագործության մասին, արդեն 10 օրը լրացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան գործողություններ կատարելու: Տեսախցիկը նաեւ գտնվում է իրենց մոտ, պետք է փորձաքննություն նշանակվեր՝ պատճառված վնասի վերաբերյալ: Այս պահի դրությամբ դեռ որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ է արել վարույթն իրականացնող մարմինը»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել՝ ռուս սահմանապահների հետ կատարված միջադեպի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Մեղրից Երեւան վերադառնալու ճանապարհին ՌԴ ФСБ-ի ներկայացուցիչները կանգնեցրել էին «Ժառանգության» անդամների մեքենաները, կոտրել նրանց տեսախցիկը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է դեռ պարզվի, թե որքանով են իրավաչափ եղել ռուս սահմանապահների գործողությունները. «Պետք է բացատրություն տան, թե ՌԴ ФСБ-ի ներկայացուցիչներն ինչ իրավունք ունեին գտնվել այնտեղ եւ ինչ գործառույթ էին այնտեղ իրականացնում, որովհետեւ դա սահման չէ: Իրանի հետ ՀՀ սահմանից 30 կմ ուղիղ գծով հեռու է, եթե ճանապարհով գնանք, ավելին է: Դա բացարձակ սահմանային ընթացակարգով վերահսկվող տարածք չէ, եւ այնտեղ նրանց պատճառով որպես ՀՀ քաղաքացի, իմ  եւ մնացած բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները սահմանափակվում էին: Մենք իրավունք ունենք իրազեկվելու, թե ինչ էին անում այդտեղ այդ սահմանապահները եւ որոնք էին իրավական հիմքերը, որոնք սահմանափակում էին մեր հիմնարար ազատությունները»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Զարուհու այս նկարը իսկական՝ տիրամոր կենդանի նկարն է, որը աստվածից օգնություն է մեղանչում իր ազգի, ժողովրդի, և ամենագլխավորը՝ պետական այրերի քրիստոնիա մարդուն անհարիր արարքների և ոճռագործությունների համար: Երկրի առաջին դեմքերի՝ անմարդկային թալանի և
    ագահության մոլուծքի համար: Կապանի, Քաջարանի, և Արծվանիկի պոչամբարի համար, Թեղուտի
    հեքիաթային բնաշխարհը բարբարոսաբար ավերելու և բնությունը այլանդակելու համար: Այդտեղ
    ապրող մարդկանց համար, երբ 10-15 տարի հետո նրանց՝ թողնելու են միայն պոչամբարներ:
    Այն մարդկանց համար, ովքեր բացարձակ անտարբերությամբ տեսնում ու չեն նկատում իրենց երկրի
    աղետալի վիճակը, նույնիսկ՝ չեն տեսնում միայն Գյումրում ավելի քան 4500 անօդևան ընտանիքների ճակատագիրը:
    Նրանց համար, ովքեր իրեն ամենաայլանդակ հայհոյանքներն են տալիս և Թուրք անվանում:
    Վերջապես,՝ երկրի, ազգի, ժողովրդի, բարոյական կոտրված ողնաշարը ապաքինելու համար:
    Փառք աստծուն, որ իմ ազգի մեջ կան մնան մարդիք, ես խոնարհվում եմ նրանց առաջ:

  2. harut says:

    Չափազանց վտագաւոր նախընթաց մըն է որ անհրաժեշտօրէն լուսաբանութեան կարօտ ունի

  3. Իսկ ինձ հետաքրքրում է, թե Հայաստան-Իրան սահմանի հսկողությունը ինչու՞ է Ռուսաստանին հանձնվել:
    Թուրքիայի սահմանի համար բացատրություն ինչ որ տեղ կարող են տալ:
    Հնարավո՞ր է որ Հայաստան-Վրաստան սահմանն էլ հանձնեն Ռուսաստանին:
    Իսկ Հայաստան-Ադրբեջա՞ն: Եթե այո ապա, որտեղո՞վ կանցնի այդ սահմանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031