Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Contact. Ադրբեջանի ընտրություններն անցնում են ճնշումների ֆոնի ներքո. Amnesty International

Հոկտեմբեր 08,2013 21:25

Սպառնալիքները, վատ վերաբերմունքը, անօրինական ձերբակալությունները, սարքովի մեղադրանքները և անարդար դատավարությունները հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունների ճնշումների մի մասն են կազմում, ասված է «Ամնեսթի ինթերնեյշնըլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում: Գրում է «Կոնտակտ» լրատվականը:

«Գրեթե ամեն օր քաղաքացիական հասարակության ակտիվիստները ձերբակալվում են և նրանց նկատմամբ մեղադրանքներ են ներկայացնում: Այդ այնքան հաճախ է լինում, որ նույնիսկ դժվար է իրավիճակի ծանրությունը գնահատելը», – հայտնել է Եվրոպայում և Ասիայում «Ամնեսթի ինթերնեյշնըլ»-ի ղեկավար Ջոն Դալուսենը:

«Մենք արդեն 14 հոգու ճանաչել ենք «խղճի բանտարկյալ», նրանք գտնվում են ճաղերի հետևում միայն նրա համար, որ ազատ արտահայտել են իրենց կարծիքն ու մասնակցել են բողոքի խաղաղ ցույցերին», – ասված է հայտարարության մեջ:

«Ամնեսթի ինթերնեյշնըլ»-ը կոչ է արել առանց նախապայմանների անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031