Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբելյան մրցանակ՝ «Աստծո մասնիկի» գոյությունը հայտնագործած ֆիզիկոսներին

Հոկտեմբեր 08,2013 21:14

Amerikayidzayn.com․ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը  որպես ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ է հայտարարել Ֆրանսուա Էնգլերտի և Փոիթեր Հիգսի անունները։

Մեծ Բրիտանիայից ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի իր գործընկեր Ֆրանսուա Էնգլերը 2013 թվականի Նոբելյան մրցանակակիր են դարձել «ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսական հայտնագործության համար»:

Երկու գիտնականները հայտնի են «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի» հայտնագործության համար, քանի որ այս հայտնագործությունը հիմնավորում է մասնիկների ֆիզիկայի հիմնարար հասկացությունը՝ այսպես կոչված «Հիգսի դաշտը», որն իր հերթին հիմնավորում է ատոմների գոյությունը:

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունների հայտարարությունը երեքշաբթի օրը հետաձգվել է մեկ ժամով, ինչին սակայն որևէ բացատրություն չի տրվել:

Ֆրանուսա Էնգլերտը Բրյուսելի ազատ համալսարանի, իսկ Փիթեր Հիգսը՝ Էդինբուրգի համալսարանի պատվավոր դասախոսներ են: Գիտնականներն իրարից անկախ առաջ էին քաշել ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսությունը, որն ավելի ուշ՝ 2012 թվականին, հաստատվեց՝ «Աստծո մասնիկի» հայտնագործությամբ:

Մանրամասները կարող եք կարդալ՝  amerikayidzayn.com կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031