Այսօր Aravot.am-ը վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց ինչպե՞ս կմեկնաբանեք ընդդիմադիր դաշտի արձագանքը Մաքսային միություն մտնելու հայտարարության հետ կապված, մասնավորապես ՀԱԿ-ի մոտեցումները: Նա պատասխանեց. «Եկեք մի բան արձանագրենք, մեր ընդդիմության մի զգալի հատվածը միշտ շատ ռուսամետ դիրքերում է գտնվել եւ կարծում եմ, որ նույն ՀԱԿ-ի արձագանքի պասիվությունը, այս կամ այն հարցի չպատասխանելը հստակ կախված է ռուսամետ քաղաքական մոտեցումից»:
Մեր հարցին՝ այն քաղաքական գործիչները, ովքեր Մաքսային միությանը կողմ են արտահայտվում, կարո՞ղ ենք ասել, որ Պուտինից թագ են սպասում՝ նա պատասխանեց. «Չգիտեմ ինչ են սպասում, բայց մի բան ակնհայտ է՝ մեր քաղաքական-հասարակական կյանքի մի զգալի հատվածն իրոք պրոռուսական է: Դա նրանք չեն էլ թաքցնում: Ես կարծում եմ, դրանով նրանք իշխանություններից առանձնապես չեն տարբերվում»:
Արարատ Զուրաբյանն ասաց, որ ինքը Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ հանդիպել եւ զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ եւ հույս ունի, որ կգտնեն ինչ-որ լուծումներ: Մեր հարցին՝ այդ խորհրդակցությունների շարքն արդեն ժամանակավրեպ չէ՞՝ նա պատասխանեց. «Կյանքը շարունակվում է: Եկեք մի բան նկատի ունենանք, որ դադար չկա կյանքում: Քաղաքական գործունեությունը մեկ օրվա կամ մեկ հարցի շուրջ չի: Պրոցեսներ են, կընթանան եւ ինչ-որ հարթություն կգտնենք, որտեղ կանգնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
,,Քաղաքական բոմժ,, ,,Սերժի հաճախորդ,, քաղաքական բնութագրականները հայաստանյան քաղաքական բնագավռում վաղուց հաստատված ու կյանքով ապացուցված կատեգորիաներ են…Իհարկե,բոմժերն ու իրական մարմնավաճառները կարող են իրենց դրանց հետ համեմատելուց վիրավորվեն,բայց թող ներողամիտ լինեն…