Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արձագանք 2013»-ը բարձրացրեց ուժային կառույցների փոխգործակցության մակարդակը. Սեյրան Օհանյան

Հոկտեմբեր 08,2013 20:20

«Արմենպրես»․  «Արձագանք 2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների մարտավարական բաղկացուցիչն ու մասնակից ստորաբաժանումների գործողությունները գոհացուցիչ են: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այս զորավարժության մարտավարական մասից, ստորաբաժանումների գործողություններից ես գոհ եմ, կրակային խոցման արդյունքները տեսանելի էին բոլորիս համար: Այստեղից (դիտակետ` խմբ.) դիտարկմամբ՝ ես գտնում եմ, որ դրանք բարձր են: Վերջնական որոշումը մենք կընդունենք, երբ կհաշվվի խոցված թիրախների քանակը, և կնշանակենք համապատասխան գնահատական»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը, որպես զորավարժության առանձնահատկություն, նշեց պետության տարբեր ուժային կառույցներում կիրառվող զինտեխնիկայի ցուցադրությունը և այդ հաստատությունների միջև փոխգործակցության աստիճանի բարձրացումը: Միջոցառման ավարտին զորավարժություններում աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Հոկտեմբերի 7-9-ն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների նպատակներն են` պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդրումը:

«Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով մարզումներին ներկա են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պետական կառավարման համակարգի և Զինված ուժերի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Հայաստանի կառավարության անդամները` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, անցան «Հոգեբանական հաղթահարման արգելագոտի» կոչվող տարածքով, որտեղ ստեղծված է պատերազմական պայմաններին բնորոշ իրավիճակ: Այնուհետև ՀՀ կառավարության անդամները հետևեցին հետախույզների, հատուկ ջոկատայինների ցուցադրական վարժանքներին, որոնք փաստեցին ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակը: Կառավարության բոլոր անդամները հնարավորություն ունեցան տարբեր զինատեսակներով ստուգել իրենց կրակային պատրաստականության աստիճանը, ծանոթացան վարժանքներին  ներկայացված զինտեխնիկային և սպառազինությանը:

Զորավարժություններին ներկայացված են ժամանակակից սպառազինության անպիսի տեսակներ՝ ինչպիսիք են SCUD, 8K14-1 օպերատիվ-տակտիկական հրթիռները, զենիթահրթիռային C300, «ՕՍԱ» համալիրները, «Կռունկ», «Բազե» և այլ տեսակի անօդաչու սարքեր,  ռադիոտեղորոշիչ համակարգեր, հայկական արտադրության հրազեն և բազմաթիվ այլ զինատեսակներ: Կառավարության ներկայացուցիչները դիտակետից հետևում են մասշտաբային զորավարժությունների ընթացքին:

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվեց  ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացն իրավիճակի սրման պայմաններում, հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարն իրավիճակի սրման սկզբնական շրջանում և պետական կառավարման մարմինների կողմից դրանց համապատասխան արձագանքելու քայլերը: Ճշգրտվեցին պետական կառավարման համակարգն ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031