Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Թուրքիայում մարդկանց 74%-ը «կորցրել է ԵՄ-ի հույսը»

Հոկտեմբեր 08,2013 19:15

Թուրքերը չեն հավատում, որ իրենց երկիրը երբևէ կմտնի Եվրոմիության կազմի մեջ, ցույց է տվել վերջերս կատարված հարցումը: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

Ըստ Կրթական և գիտական հետազոտությունների թուրք-գերմանական հիմնադրամի, Թուրքիայի բնակչության 74%-ը չի հավատում, որ իրենք կդառնան ԵՄ անդամ:

Մարդկանց քանակը, որոնք ասում էին «Թուրքիան կդառնա ԵՄ անդամ» 2012թ. մեկ տարվա ընթացքում մեծ անկում էր ապրել՝ 34,8%-ից՝ նվազելով 17%-ի:

Այս տարի այդ մարդիկ կազմում եմ բնակչության 19%-ը, սակայն այն մնում է անհամեմատ ցածր 2004թ. համեմատ, երբ Թուրքիայի ԵՄ անդամակցելու բանակցություններ նոր էին սկսվել:

ԵՄ-ին անդամակցելու հավատի կորստի հիմնական պատճառը Թուրքիայի աճող տնտեսությունն է: Հետազոտությանը մասնակցածների մոտ երկու երրորդը «ոչ» էին ասում, երբ նրանց հարցնում էին՝ արդյո՞ք Թուրքիան տնտեսապես ունի ԵՄ-ի կարիքը:

Բացի տնտեսական գործոնից, թուրքերը նաև անվստահություն են հայտնել ԵՄ առաջնորդների վերաբերյալ, որտեղ ամենաշատ կասկածամտությունը Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ է:

Հարցվածների 64%-ը Թուրքիայի ԵՄ անդամակցելուն խոչընդոտ է համարում Գերմանիային, շուրջ 25%-ը՝ Ֆրանսիային, նրանց հաջորդում են Կիպրոսն ու Հունաստանը՝ կազմելով 5 և 4% համապատասխանաբար:

Հարցումն անցկացվել է Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում, Կեսարիայում և Արդվինում, օգոստոսի 20-ից սեպտեմբերի 2-ը, 1210 հոգու միջև:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031