Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայիս Գյուլալիեւ. «Վրաստանը Ադրբեջանից նավթը ձրի է ստանում»

Հոկտեմբեր 08,2013 19:09

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած  հասարակական լսումներից հետո «Կովկասկի ուզել» լրատվական կայքի լրագրող, ազգությամբ աբխազ  Բեսլան Կմուզովը  զեկուցումով հանդես եկած Ադրբեջանի կանաչների կուսակցության նախագահ Մայիս Գյուլալիեւին հարցրեց, թե ինչու՞ պետք է Վրաստանը մտնի Եվրասիական միության եւ  մաքսային միության մեջ, եթե դա  ինքնաբերաբար  հանգեցնելու է  մաքսային տուրքերի  եւ  հարկային հավաքագրումների ավելացմանը: Մ. Գյուլալիեւն ասաց՝ ընդհակառակը: Հարցը լրագրողը հնչեցրեց բավական կոշտ ձեւակերպմամբ, օգտագործելով «на какого хрена» արտահայտությունը:

dzaxic-Gyulalievn-e

Գյուլալիեւը  պատասխանեց.

-На какого хрена» դուք (Վրաստանը, ծանոթ. Ո. Ս.)  ուզում եք  Ադրբեջանի  հետ միություն կազմել:

Կմուզովն ասաց.

-Չենք ուզում,մենք ձեզնից նավթ ենք  գնում:

-Դուք չեք գնում, դուք ձրի եք ստանում,-ասաց Գյուլալիեւը:

-Ասացեք գինը,-պահանջեց  Կմուզովը:

-130-140 դոլար 1000 քառակուսի մետրի համար(հավանաբար  նկատի ուներ խորանարդ մետրը, ծանոթ. Ո.Ս.),-հայտնեց Գյուլալիեւը:

Բեսլան Կմուզովը բորբոքված հայտարարեց, որ ադրբեջանական ընկերությունները Վրաստանի տարածքում  արտոնյալ պայմաններում են գործում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031