Լրահոս
Օրվա լրահոսը

Դեզի գործով կդիմեն Եվրոդատարան, եթե… (Տեսանյութեր)

Հոկտեմբեր 08,2013 20:30

Նորապատ գյուղում խոտի դեզը միտումնավոր ոչնչացնելու գործով 3 ձերբակալված երիտասարդներին ազատ արձակելու պահանջով, այսօր ձերբակալվածներից Արամ Մուղալյանի մայրը եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահը հանդիպել են դատախազ Դավիթ Սարգսյանի հետ: Նրանք պահանջում են վերանայել գործը, որը իրենց պնդմամբ, բազմաթիվ խախտումներով է կատարվել: Պահանջում են նաեւ տղաներին ազատ արձակել ոչ թե համաներման, այլ անմեղությունը ճանաչելու արդյունքում:

«Իմացանք, որ վաղը դատախազությունում քննարկում է լինելու այս գործով եւ արդյունքները կիմանանք վաղը չե մյուս օրը»,- դատախազի հետ հանդիպումից հետո ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արման Դանիելյանը:

Նա ասաց` եթե վաղվա քննարկումը գործով լուրջ լինի, ապա գործում ներգրավված դատախազներն ու քննիչները պետք է պատժվեն:

Մուղալյանի մայրն էլ` Վարդուհի Շափաթաղյանն էլ ասաց. «Ներկայացրինք այն հարցադրումները, որ դատախազությունը կարող է կարգավորել: Առաջինը հարցը, որ ներկայացրինք հետեւյալն էր, որ դատախազն իրեն թույլ չտա  հայտարարություն անել` առանց հիմնավորման»: Նրանք դժգոհել են  նաեւ Արմավիրի  դատախազությունից, որտեղ կատարվել է գործի նախաքննությունը. «Չեն ուզում ընդունել, որ նախաքննության ընթացքում թույլ են տվել խախտումներ, իսկ Արմավիրի դատախազությունում չեն  ընդունում դա եւ իրենց ամբիցիաներից ելնելով` գործը քշում են առաջ»:

Տիկին Վարդուհին ասաց` իր որդին մարտական է տրամադրված եւ այս գործով մինչեւ վերջ է գնալու, եթե Հայաստանում չարդարացնեն իրեն, դիմելու է Եվրոդատարան:

Ի դեպ նախօրեին ջրադուլը դադարեցրած Մուղալյանը, տիկին Շափաթաղյանի խոսքով, դադարեցրել է նաեւ հացադուլը:

Մանրամասները՝ տեսանյութերում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031