Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Զարուհին նախագահին կարող էր այնպիսի խորը հարց տալ, որ կազինոն թեթև խաղալիք թվար». հոգեբան

Հոկտեմբեր 08,2013 17:41

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված իր հարցադրմամբ ավելի խորացրեց Հայաստանում առկա հակասական մթնոլորտը, երկփեղկեց հասարակությանը, որի մասը այդ հարցադրումը հրաշք համարեց, իսկ մյուսը կին պատգամավորի հասցեին հայհոյանքների տարափ հնչեցրեց:

«Ճիշտ է`Զարուհին հիմնավորեց իր հարցադրման իմաստը` նախաբանում հայտարարելով, որ Սերժ Սարգսյանին դե յուրե նախագահ չի համարում, հետևաբար և այլ կարգի հարց պիտի հնչեցնի, գուցե և հասկանալի է տրամաբանությունը, բայց չեմ ընդունում նրա հարցադրումը թեկուզև ոչ լեգիտիմ նախագահին, որովհետև ավելի շիկացրեց Հայաստանում առկա մթնոլորտը, իսկ մենք եթե ուզում ենք դուրս գալ ճահճից, ուրեմն պիտի վերջ տանք թշնամանքի մթնոլորտին: Մի՞թե չէր կարելի այդ հարցը հնչեցնել Բաղրամյան պողոտայում կամ իր ձեռքի տակ եղած ամբիոնում: Պարտադիր էր օտարազգի Ջոնի ներկայությա՞մբ պարսավել: Քավ լիցի, ասածդ էլ մի բան չէր, նախագահին կարելի էր ավելի խորունկ ու ծանր բաներից հարցնել, օրինակ` մարտի 1-ից, որի համեմատությամբ կազինոն մի թեթև խաղալիք կթվար: Դա նույնն է, եթե ես իմ երեխային վատ վարք դրսևորելու համար 3-րդ` անծանոթ մարդու ներկայությամբ դիտողություն անեմ, հաստատ ոչ մի արդյունքի չեմ հասնի:

Գովելի էր նախագահի հավասարակշռված պահվածքը, գուցե նա էլ մտածում էր, թե ճիշտ ես ասում, բայց գայինք հասնեինք տուն, նոր ասեիր: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում Զարուհուն ողջունողներին, ինչ էլ լինի նախագահը հայ է, իսկ ցանկացած հայ մարդ ավելի սիրելի է, քան օտարազգի Ջոնը: Ես չեմ ընդունում նաև Զարուհուն հայհոյողներին, դա նույն բանն է, չարության դրսևորում է, իսկ փոխադարձ չարությամբ չի կարելի ազգի համար լավ գործ անել, ինչ-որ մի տեղ չարության օղակը պիտի կոտրվի», -ասում է Աշոտ Հակոբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031