Հայ, վրացական, ուկրաինական և ֆրանսիական համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակաբաշխության օտարալեզու ֆիլմերի մրցույթի երկար ցուցակում: Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի Ֆիլմը «Օսկար»-ին ներկայացրել է Ուկրաինան: Հայտնում է «Լոս Անջելես Թայմս» թերթը:
«Փարաջանով»-ից բացի, երկար ցուցակում հայտնվել են ևս 75 ֆիլմեր: Հայաստանի բոլոր հարևան երկրները ընդգրկվել են ցուցակում: Վրաստանից՝ Նանա Էկվտիմիշվիլիի «Ծաղկման շրջանում» ֆիլմը, որը պատմում է 90-ականների սկզբի Վրաստանի մասին: Ադրբեջանից՝ Շամիլ Ալիևի «Տափաստանային հայրիկ» ֆիլմը: Թուրքիայից՝ Յիլմազ Էրդողանի «Թիթեռի երազանք»-ը ֆիլմը: Իրանից՝ Ասղար Ֆարհադիի «Անցյալը» ֆիլմը: Ֆարհադին 2012թ. իր «Բաժանում» ֆիլմի համար արդեն հասցրել է նշված անվանակարգում «Օսկար»-ի արժանանալ:
Ցուցակի մեջ է նաև աշխարհահռչակ ռեժիսոր Վոն Կար-վայի «Գրոսմայստեր» ֆիլմը, այն ներկայացնում է Հոնգ Կոնգը:
«Օսկար»-ի 86-րդ մրցանակաբաշխության հինգ հավակնորդներից կազմված ցուցակը կհրապարակվի 2014թ. հունվարի 16-ին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ