Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի դիմումով հակասահմանադրական ճանաչվեց փաստաբանների գործունեությանը խոչընդոտող կարգավորումները

Հոկտեմբեր 08,2013 17:25

Օմբուդսմենի գործողությունների արդյունքում փաստաբաններն այլևս ստիպված չեն լինի ստանալ քննիչի թույլտվությունը իրենց միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին մասնակցելու համար, ինչպես նաև կվերացվի դատավարական գործողություններին փաստաբանների մասնակցելու ոչ իրավաչափ ժամանակային սահմանափակումը:
Ողջունելի է Սահմանադրական դատարանի նման որոշումը, քանի որ այն կհանգեցնի քրեական դատավարությունում պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների իրավունքների իրականացման հնարավոր ոչ իրավաչափ խոչընդոտների նվազեցմանը և/կամ վերացմանը, ինչպես նաև կխթանի այս ոլորտում անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ պաշտպանությանը:
Խնդիրն այն է, որ Քրեական դատավարության օրենսգրքով փաստաբանների (պաշտպանների) իրավունքներն ամրագրող նշյալ դրույթով սահմանված էր, որ կասկածյալի կամ մեղադրյալի փաստաբանը քննիչի թույլտվությամբ միայն իրավունք ունի մասնակցել իր միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին, իսկ իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողությանը կարող է մասնակցել, եթե գործողությունը«սկսելիս» դրա մասին միջնորդում է ինքը` փաստաբանը: Օրենսգրքով քննիչին «թույլ տալու» նման բացարձակ հայեցողական լիազորություն տրամադրելով՝ կառաջացներ այնպիսի իրավիճակ, որ անձինք քննիչների կամայական որոշման արդյունքում չէին կարողանա ստանալ իրավաբանական օգնություն: Ավելին, նման կարգավորումը առաջացնում էր փաստաբանի ոչ իրավաչափ կախվածություն քրեական հետապնդման մարմնից:
Պարզ չէր նաև Օրենսգրքում սահմանված «սկսելիս» եզրույթի օգտագործման նպատակը, ինչի արդյունքում փաստաբանի պարտավորությունները կատարելու համար ոչ իրավաչափ ժամանակային սահմանափակում էր նախատեսվել, որը վտանգում էր կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ իրավական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը:
Սահմանադրական դատարանում Օմբուդսմենը բազմաթիվ դրական արդյունքների է հասել վերջին շրջանում, այդուհանդերձ այս դեպքը առանձնանում է նրանով, որ խնդրին տրվեց միանշանակ լուծում՝ Պաշտպանի կողմից վերհանված ոչ իրավաչափ կարգավորումները ճանաչվեցին ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031