Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյանը՝ Փակ շուկայի մասին. «Եթե նույն կռիսանոցը պետք է լիներ, լավ է, որ ինչ-որ բան սարքել են»

Հոկտեմբեր 08,2013 17:24

Դերասան Սերգեյ Դանիելյանը վերջին տասը տարում «Փակ շուկա» չի մտել ու անհանգստացած չէ նորոգված ու կիսով չափ սուպերմարկետի վերածված շուկայի ճակատագրով:

«Հուշարձանների պահպանության միությունից չեմ, որ հասկանամ` շուկան կորցրել ենք, թե վերանորոգել ենք: Ես խնդիր չեմ տեսնում, եթե նույն կռիսանոցը պետք է լիներ, լավ է, որ ինչ-որ բան սարքել են»:

Հետո էլ ուղղեց. «Եթե շուկա մնար իր կոլորիտով կլիներ երեւի թե ավելի ճիշտ:

Քաղաքացիական ակտիվությունն այս հարցում ողջունելի է, ինչ էլ չլինի, էլի լավ է, ժամանակավրե՞պ է, ճի՞շտ է, թե՞ սխալ չեմ կարող ասել: Քաղաքացիական անհնազանդությունը պետք է»:

Նրանից հարցրինք՝ քաղաքացիական ո՞ր խմբի անհնազանդությունն է իր համար ավելի ողջունելի ` «Շուկան ազատագրենք օլիգարխից» նախաձեռնությա՞ն, թե՞ Ալեքսանյանի աջակիցների, որոնք նորոգված շուկան են ուզում, ասաց. «Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ իրականում կռիսանոց էր, եւ ես շուկա չէի մտնում միայն անհրապույր տեսքի համար: Պարզ է, որ առաջինը դրա մասին պիտի խոսվի, դա պետք է նորոգեին, վերացնեին, ինչպես բոլոր երկրներում, որտեղ իրենց հին շուկաները նորոգել են` եվրոզուգարաններ, մաքուր վիճակ: Բայց մենք էդքան ուղեղ չունենք, որ էդ ամեն ինչը սարքենք: Մենք անկենցաղ, գաղթականի հոգեբանությամբ ապրող մարդիկ ենք: էն մի մասն էլ, որ պայքարում է, դժվար թե արդյունքի հասնեն, բայց դե թող պայքարեն էլի»:

Մեր հարցին ձեզ համար է՞լ է Ալեքսանյանը շինարար ու բարերար, ասաց. «Մեր հասարակությունն էնքան խեղճացած է, որ յուրաքանչյուր աշխատատեղ, անգամ , եթե առաջարկում են մարմնավաճառ աշխատել , աշխատանք, որը գոնե 30.000 դրամ կայուն աշխատավարձ կտա, ժողովուրդը համաձայն է: Հասել ենք այն վիճակին, որ եթե ինչ-որ մեկը տշած բուլկի էլ տա, կասեն բարերար է, որովհետեւ այդ տշած բուլկիի կարիքն ունես, որովհետեւ պետք է տաս երեխուդ, որ ուտի: Իսկ բարերար է, թե` ոչ, ես բարերարություն չեմ տեսնում, հավատում: Ոչ մեկ էլ բարերար չէ, բոլորն էլ իրենց շահի հետեւից են ընկել: Ինչ բարերարության մասին է խոսքը: Միլիարդատերը ո՞նց կարող է լինել բարերար»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Եթէ նա ԴԵՐԱՍԱՆ Է, ես էլ օպերային երգչուհի եմ,,

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031