Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը «Արձագանք-2013» զորավարժություններով փաստում է, որ պատրաստ է արձագանքել բոլոր մարտահրավերներին

Հոկտեմբեր 08,2013 17:14

 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի «Բաղրամյան» զորավարաժարանում անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներով Հայաստանը բարձրացնում է պետական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակության մակարդակը` ռազմաքաղաքական իրավիճակի հնարավոր սրման պարագայում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով մարզումներին ներկա են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պետական կառավարման համակարգի և զինված ուժերի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Հայաստանի կառավարության անդամները` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, անցան«Հոգեբանական հաղթահարման արգելագոտի» կոչվող տարածքով, որտեղ ստեղծված է պատերազմական պայմաններին բնորոշ իրավիճակ: Այնուհետև ՀՀ կառավարության անդամները հետևեցին հետախույզների, հատուկ ջոկատայինների ցուցադրական վարժանքներին, որոնք փաստեցին ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակը: Կառավարության բոլոր անդամները տարբեր զինատեսակներով հնարավորություն ունեցան ստուգել իրենց կրակային պատրաստականության աստիճանը, ծանոթացան վարժանքներին ներկայացված զինտեխնիկային և սպառազինությանը:
Զորավարժություններին ներկայացված են ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ՝ ինչպիսիք են SCUD, 8K14-1 օպերատիվ-տակտիկական հրթիռները, զենիթահրթիռային C300, «OCA» համալիրները, «Կռունկ», «Բազե» և այլ տեսակի անօդաչու սարքեր, ռադիոտեղորոշիչ համակարգեր, հայկական արտադրության հրազեն և բազմաթիվ այլ զինատեսակներ: Կառավարության ներկայացուցիչները դիտակետից հետևում են մասշտաբային զորավարժությունների ընթացքին:
«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվեց ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացն իրավիճակի սրման պայմաններում, հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարն իրավիճակի սրման սկզբնական շրջանում և դրանց համապատասխան արձագանքելու պետական կառավարման մարմինների քայլերը: Ճշգրտվեցին պետական կառավարման համակարգնագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը:
Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել պետության ղեկավարին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 7-9-ն անցկացվող մարզումների նպատակներն են` պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար, ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031