Իջեւանի մեր աղբյուրները հայտնեցին, որ հոկտեմբերի 7-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, Տավուշի մարզպետարանի ղեկավար աշխատողները հավաքվել են մարզպետարանի շենքում եւ ինչ-որ հարց քննարկել:
Զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին եւ բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆյա Վերանյանին ու հարցրեցինք, թե ո՞րն է գիշերային հավաքույթի պատճառը: Նա ասաց, որ ինքն այդ հավաքից անտեղյակ է եւ առաջարկեց քիչ հետո զանգահարել, որպեսզի այդ ընթացքում ճշտի:
Որոշ ժամանակ անց նորից զանգահարեցինք տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Բաժնի աշխատակցուհին ասաց, որ Ս. Վերանյանը բարձրացել է շենքի 3-րդ հարկ եւ շուտով կվերադառնա: Նշենք, որ 3-րդ հարկում է գտնվում նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի աշխատասենյակը: Որոշ ժամանակ անց նորից զանգահարեցինք Սոֆյա Վերանյանին, որն առաջարկեց հարցը գրավոր ձեւակերպեւ եւ մեզ ասաց. «Գրեք, որ ես տեղյակ չեմ»:
Իջեւանյան մեր աղբյուրների վկայությամբ՝ մարզպետարանում կայացած հավաքը կապված է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների պատճառով Տավուշի սահմանագոտում ադրբեջանական սադրանքների վտանգի հետ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սրանց միայն Երևանից հնչող կրակոցն է անհանգստացնում:ԱԹՈՌԸ:ԿՈՐՑՆԵԼԸ:ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ՀԱՆԿԱՐԾԸ: