Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նաիրիտն» ամենայն հավանականությամբ կվաճառվի «Ռոսնեֆտին»

Հոկտեմբեր 08,2013 17:05
Nairit

«Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Ռոսնեֆտ» ընկերության հետ պայմանավորվածությունները չորս փուլով են. ինչքանո՞վ է այսօր ընդունելի ծրագրով ներկայացված տեխնոլոգիան, ինչքանո՞վ է արդյունավետ այն, ի՞նչ ներդրումներ են անհրաժեշտ այդ արդյունավետությունն ապահովելու համար, ի՞նչ բնապահպանական խնդիրներ կառաջանան։ Նախարարը նշեց, որ առաջին երեք փուլերի արդյունքները դրական են, և «Ռոսնեֆտը» տրամադրված է այդ ներդրումներն իրականացնելու։

Արմեն Մովսիսյանն ասաց, որ հիմա ընթանում է չորրորդ փուլի գնահատումը: Իրականացվում է բնապահպանական փորձաքննություն, որը կավարտվի հոկտեմբերի վերջին։ «Եթե որևիցե խնդիր չլինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «Ռոսնեֆտի» հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031