Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելու հարցում գազի գինը դոմինանտ չէ

Հոկտեմբեր 08,2013 16:56

«Մաքսային միությանն անդամակցությունը բարդ գործընթաց է. Ռուսաստանի հետ պետք է համաձայնեցվի և կնքվի մոտ 120 պայմանագիր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Նախարարն ասաց, որ կառավարությունում օրուգիշեր աշխատում են, որպեսզի հնարավորության սահմաններում այդ գործընթացն արագ լինի: Բայց կոնկրետ ժամկետներ դժվարացավ նշել։

Հարցին` Մաքսային միությանն անդամակցությունը մեծապես կախվա՞ծ է գազի գնի հետ, Արմեն Մովսիսյանն ասաց, որ մենք պետք է ընդհանրապես ճիշտ գնահատենք մեր տնտեսությունը՝ ի՞նչ արտադրանք կարող ենք տալ, ինչպիսի՞ շուկայում կարող է մեր արտադրանքը մրցունակ լինել, ո՞ր տրանսպորտային ճանապարհներից օգտվելով կարող ենք այդ արտադրանքը մրցունակ գնով հասցնել շուկա։ «Եթե քննարկենք այս ամենն, ապա կտեսնենք, որ գազը չէ, որ էականն է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հայկական արտադրանքի արտահանման առումով լավագույնն առաջիկա քսան տարիների համար ռուսական շուկան է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031