Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դերասանը չի պատրաստվում որեւէ դատական գործընթաց սկսել Միացյալ Երիտասարդական Լիգայի դեմ` որակելով PR- արշավ

Հոկտեմբեր 08,2013 16:42

«Տիգրան Ներսիսյանի անունը մեծ պատիվ է բերում ցանկացած կառույցի, որը չի պատկանում Առաքելական եկեղեցուն, սակայն ինձ զարմացնում է այդ կառույցների առաջնորդների լռությունը, ովքեր չեն հայտարարում, որ Տիգրան Ներսիսյանն իրենցից մեկը չէ»,-այսօր այս մասին «Ազդակ» մամուլի ակումբում` անդրադառնալով աղանդավորական շարժման մեջ ներգրավվածությանը, ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը:

Օրեր առաջ Միացյալ Երիտասարդական Լիգա անվանմամբ կազմակերպությունը համացանցում մի ցուցակ է հրապարակել, որում, որպես «աղանդավորներ» ներառվել են մի շարք հայտնի մարդիկ: Տիգրան Ներսիսյանը այդ ցուցակում ներառված հայտնիներից մեկն էր, որը հանդես եկավ տվյալ հայտարարության հերքումով:

«Ես հայտարարում եմ, որ դա կեղծիք է, ակնհայտ սուտ եւ ապատեղեկատվություն, բացահայտ կեղծիք, բացահայտ սուտ: Ես արագ արձագանքեցի դրան` ակնկալելով, որպեսզի այդ Միացյալ Երիտասարդական Լիգան, բնականաբար, իր քայլը անի, եւ իր կեղծիքը, իր ստի հերքումով ներկայանա»,-ասաց արտիստը` հավելելով, որ հայտարարությունից հետո մյուս օրը առավոտյան Նելլին (կինը – խմբ.) զրուցել է Լիգայի համանախագահի հետ` հերքում տպելու նպատակով եւ վերջիններս պատասխանել են, որ օրվա ընթացքում, օրը անցնի, իրենք հերքումով կներկայանան եւ ներողություն կխնդրեն, որն այդպես էլ տեղի չի ունեցել:

Արտիստը նաեւ ընթերցեց Միացյալ Երիտասարդական Լիգային ուղղված իր հայտարարությունը, որում ցուցակը կազմողներին անվանեց ստախոս եւ անբարո:

Դերասանի խոսքով, նա, ինչպես եւ իր կինը` Հայաստանի վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանը հարում է Հայ Առաքելական եկեղեցուն, որում եւ մկրտվել է:

Դերասանն անդրադառնալով համացանցում տարածում գտած հոդվածներից մեկին, որում ասվում է, թե այն մեքենան, որը նա վարում է, իրեն նվիրել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանը, ում դերասանը, իր իսկ խոսքով, նույնիսկ չի էլ տեսել` նշելով, որ որեւէ աղանդավորական շարժմանը հարելու դեպքում չէր թաքցնի, թե ինչ կազմակերպության անդամ է եւ ուր է գնում:

Նա չի պատրաստվում որեւէ դատական գործընթաց սկսել Միացյալ Երիտասարդական Լիգայի դեմ, քանի որ հավատում է մարդկանց, եւ հավատում է, որ նրանք կսթափվեն: Կազմակերպության այդ արարքը դերասանը որակեց որպես PR- արշավ:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031