Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Համզաչիմանը գիտե՞ք, մոտավորապես նայեք էդ ուղղություններով»

Հոկտեմբեր 08,2013 16:28

Այսօր խորհրդարանում հանքարդյունաբերության ոլորտին վերաբերվող լսումների ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀԿԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը դժգոհություն հնչեցրեց, որ համայնքապետերը «փայ» են մտնում հանքերում:

Լսումների ավարտից հետո մի քանի լրագրողներ պարոն Այվազյանից հետաքրքրվեցին, թե ո՞ր համայնքապետերն են փորձել «փայ» մտնել հանքարդյունաբերության ոլորտում: «Ո՞ր համայնքն եք ուզում, Համզաչիմանը գիտե՞ք, մոտավորապես նայեք էդ ուղղություններով: Եթե կա օրենսդրական բաց, ապա գյուղապետը կարող է ասել՝ չեմ տրամադրում ձեզ հողը»,- պատասխանեց Այվազյանը: Հարցին, թե փաստորեն ոլորտում «փայ» մտելու նախադեպ կա՞, Վարդան Այվազյանը հարցով պատասխանեց. «Իսկ ի՞նչ է, դուք չէիք իմանում, որ «փայ» մտնելու նախադեպեր կային»:

Հստակեցնող հարցին, թե էլ ովքե՞ր կարող են փայ մտնել, նա պատասխանեց. «Ով որ ներդրում կարող է կատարել, մյուս պաշտոնյաները ուրիշ ձև չունեն «փայ» մտնելու»: Իսկ կաշառք վերցնելու տարբերակ ունե՞ն պաշտոնյաները, հարցին էլ Այվազյանը պատասխանեց. «Գիտեք ի՞նչ կա, ես ոչ մի բան էլ չեմ բացառում, նույն կերպ լրագրողն էլ կարող է մտածել՝ մի տաս անգամ վրեն գրում եմ, պետք է անպայման ինձ էսքան «փայ» տաք: «Փայ» մտնելը ես այսպես եմ մտածում, եթե որևէ մեկը բիզնեսի շահագործման մեջ փորձի մասնակցել, շատ ողջունելի կլինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031