Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը». ՀՀ քաղաքաշինության նախարար

Հոկտեմբեր 08,2013 16:22

«Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության եւ տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Ողջամիտ եմ համարում նաեւ նշված ոլորտներում ազգային գործողությունների ծրագրերի մշակումը»,- հոկտեմբերի 8-ին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի ԵՏՀ 74-րդ նստաշրջանում: 

Նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթի ժամանակ պարոն Թադեւոսյանը նշեց, որ Հայաստանի վերջին նկարագրից անցել է ավելի քան 10 տարի, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ: Կարեւորելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցությունը` պարոն Թադեւոսյանն ընդգծեց ուսումնասիրությունների անցկացման գործում կազմակերպության աջակցությունը, որը մեծապես կնպաստի նոր մարտահրավերների եւ ծագած խնդիրների լուծմանը:
Նոր մարտահրավերներից նախարար Թադեւոսյանը մասնավորապես առանձնացրեց տարածական զարգացման եւ տարածաշրջանային պլանավորման ոլորտում նկատվող տեղական մակարդակներով քաղաքաշինության փաստաթղթերի մշակման եւ հաստատման հետընթացը (համաձայն օրենսդրության` հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունը): Հաշվի առնելով, որ հենց այդ մարմիններին է տրված շինարարության թույլտվություն տրամադրելու իրավունքը, ներկա իրավիճակը կարող է հանգեցնել կառուցապատման ոչ բավարար կարգավորման եւ, հետեւաբար բնակավայրերի կայուն զարգացման խախտման:
Տեղեկացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը եռօրյա այցով գտնվում է Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Եվրապական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանին: Նախատեսվում է հանդիպման արդյունքում հաստատել բնակարանային տնտեսության եւ հողի կառավարման 2014-2020 թթ-ի ռազմավարությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031