Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը`ամբարից ցորեն գողացող մկան մասին

Հոկտեմբեր 08,2013 15:38

Խորհրդարանում հանքարդյունաբերության խնդիրներին վերաբերվող լսումների ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպե՞ս է պայքարում հանքարդյունաբերության մեջ «փայ մտնող» համայնքապետերի դեմ:

Վարդան Այվազյանն ասաց, որ բոլորին է հայտնի այն, որ ցանկացած համայնքի ղեկավար իր համայնքում իրականացվող հանքարդյունաբերության մեջ «փայ» է մտնում: Նա ասաց նաեւ, որ երբ համայնքների ղեկավարներն իմանում են, որ իրենց համայնքում հանքավայրերի ուսումնասիրություններ են կատարվելու, դրանից երկու օր առաջ հողը ձևակերպում են որպես համայնքային սեփականություն: Համայնքապետերին օրենքով նման լիազորություն տրված է:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չհերքեց, որ նման խնդիր կա: «Համայնքները բողոքում էին, որ իրենց հողերն են օգտագործում: Որոշեցինք ավելի լիբերալ լինել, համայնքներին տալ այդ լիազորությունները: Այժմ համայնքն է որոշում իր ավագանիով՝ այդ հանքարդյունաբերությունը կիրականացվի՞ իր համայնքում, թե ոչ: Բայց ստացվեց, որ այո, որոշ համայնքապետեր կոռուպցիոն մեխանիզմն են օգտագործում: Խնդիրները դինամիկ են, հետևաբար օրենսգիրքն էլ պետք է լինի դինամիկ և անընդհատ փոփոխությունների ենթարկվի»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

Վարդան Այվազյանի դժգոհությունը, սակայն, չփարատվեց: Նա շարունակեց. «Հիմա Քաջարանի կողքի համայնքը թույլ չի տալիս, որ շահագործեն Քաջարանի հանքավայրը»: Նա ասաց նաեւ, որ որոշ հանքերի շահագործման թույլտվություն առանց բնապահպանական ու երկրաբանական փորձաքննությունների է տրամադրվել, ինչը նման է նրան, որ մուկը ամբարից ցորեն գողանա:

Նշենք, որ ըստ տարբեր հրապարակումների, Վարդան Այվազյանի հարազատների ու մտերիմների անունով գրանցված է 14 հանքավայր: Իսկ Ամերիկյան դատարանը Վարդան Այվազյանին մեղադրել է հանքարդյունաբերողներից կաշառք պահանջելու մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031