Լրահոս
Օրվա լրահոսը

Պառլամենտի անդամը ինչպե՞ս կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները

Հոկտեմբեր 08,2013 14:57

Վերլուծաբան Հրաչ Գալստյանը, խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի արձագանքների մասին, անդրադարձավ այն հարցին, որն այդպես էլ չհնչեց: Խոսքը ՀԱԿ խմբակցության ղեկավարի հարցի մասին է: «Լեւոն Զուրաբյանի չտրված հարցը կարելի էր Եվրոպական որեւէ կառույցում տալ 1995թ. կամ հետագա բոլոր տարիներին: Բայց եթե հարցը տրվում է 2013թ., ապա պետք է տեղի եւ ժամանակի մեջ ռեֆլեքսացված լինի, չէ՞: Առավել եւս` երբ հարց տվողը չի նկատում իրավիճակի հակասությունը. դառնալով պառլամենտի անդամ եւ Հայաստանը ներկայացնելով ԵԽԽՎ-ում` նա ընդունում է Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունների լեգիտիմությունը, մինչդեռ հարցի առաջին նախադասությամբ նշում է, որ իրենք չեն ընդունում, ոչինչ չեն ճանաչում: Քաղաքական գործիչը Հայաստանը ներկայացնում է նախ որպես պետություն: Հետո կարող է ներկայացրել որպես պառլամենտի անդամ, հետո էլ` որպես պառլամենտի ընդդիմադիր անդամ,  հետո միայն` պառլամենտի ընդդիմադիր անդամ Լեւոն Զուրաբյան: Քաղաքական լեզուն, ինչպես նաեւ քաղաքականությունը հիերարխիկ կառուցվածքայնացված են»,- ասաց Հրաչ Գալստյանը:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հետո ինչ ՀՀ պառլամենտի անդամ է. ինքը ՀԵՆՑ ԱՄԵՆԱՍԿԶԲԻՑ ասել է,որ համաձայն չէ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ԴԵ ՅՈՒՐԵ արդյունքին:

    Պառլամենտը օրենսդիր ու անկախ օրգան է,իսկ նախագահը՝գործադիր օրգան. պարոն «վերլուծաբանը» պիտի որ սա իմանա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031