Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապե՞տն է ստում, թե՞ Արմեն Մովսիսյանը

Հոկտեմբեր 08,2013 14:54

Գազի գինը չի թանկանա, բայց չի էլ էժանանա 

«Պայմանագիրը գոյություն ունի, որով գազի գինը Հայաստանի համար սահմանի վրա սահմանված է 270 դոլար: Չի կարող որևէ ապրանք մատակարարվել և պայմանագիր չլինել, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկն ապրանք վաճառողն է, մյուսն՝ ապրանք գնողը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած շաբաթ խորհրդարանում հայտարարել էր, թե գազի գնի պայմանագիր չկա: Նախարարի հավաստմամբ՝ պայմանագիրը գտնվում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում, և վարչապետի հանձնարարությամբ՝ պայմանագրի օրինակն ուղարկվել է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին, ով բարձրացրել էր այդ հարցը։
Ինչ վերաբերում է գազի գնի 30 սուբսիդավորմանն, ապա Արմեն Մովսիսյանն ասաց, որ սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, պայմանագիրը փոփոխության է ենթարկվում և ավելի պարզեցվում է. «Հիմա այդ բանակցություններն են ընթանում, և շուտով պայմանագիրը կկնքվի։ Հույս ունեմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի»։ Նախարարը հստակեցրեց, որ պարզեցումը նշանակում է, որ ռուսական դաշտի արտահանման հարկերն այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա, իսկ դա, ըստ նրա, կազմում է մոտ 30 տոկոս։ «Այսինքն՝ Հայաստան ներկրվող գազի գինը լինելու է ռուսական գազի գնին գումարած տրանսպորտային ծախսերը՝ սահմանին կազմելով 189 դոլար»,- հայտարարեց Ա. Մովսիսյանը՝ հավելելով, որ գազի գնի բարձրացում չի լինի, բայց էժանացում էլ չի լինի։ Նախարարը մանրամասնեց, որ նախապես հայտարարված 30 տոկոս սուբսիդավորման հարց այլևս չկա, Մաքսային միությանն անդամակցելուց հետո այդ խնդիրը հանվել է, և պայմանագիրը փոփոխությունների է ենթարկվել։
Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից գազը սպառողին հասնում է սուբսիդավորված գնով՝ 189 դոլարով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031