Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մարգարյանին նաեւ բացակայելու համար են ազատել

Հոկտեմբեր 08,2013 14:30

«Առավոտն» իր 04.10.13-ի «Իջեւանի ԲԿ-ի ղեկավարը որակավորում չունի, բայց հաղթել է» հրապարակման մեջ անդրադարձել էր, թե ինչպես է կառավարության որոշման կոպիտ խախտումներով Իջեւանում կայացել մրցույթ, որի արդյունքում Իջեւանի բուժկենտրոնի տնօրեն  է դարձել առողջապահության կազմակերպչի որակավորում չունեցող Վազգեն Մարգարյանը: Խախտվել էր կառավարության համապատասխան որոշման ոչ միայն այն կետը, համաձայն որի՝ պարտադիր է առողջապահության կազմակերպչի որակավորում ունենալը, այլեւ այն, որ մրցույթն անցկացվել է առանց առողջապահության նախարարության ներկայացուցչի ներկայության: «Առավոտն» անդրադարձել էր նաեւ բուժկենտրոնի ներկայիս ղեկավարի մասնագիտական գործունեության ոչ փառավոր էջերին՝ այն է,  Մարգարյանը Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնի պետի պաշտոնից ազատվել է նախկին մարզպետի հրամանով՝ ոչ սթափ աշխատանքի ներկայանալու հիմնավորմամբ:

Նշենք, որ օրերս էլ Իջեւանի ԲԿ-ում մահացավ մեղվի խայթոցից ալերգիայի գանգատներով հիվանդանոց այցելած Գետահովիտ գյուղի բնակիչ, 51-ամյա Միշա Ադամյանը: Այդ մահը մեծ դժգոհությունների ու տարաբնույթ ընդվզումների առիթ է դարձել ոչ միայն Գետահովիտում, այլեւ ողջ Իջեւանի տարածաշրջանի ազգաբնակչության շրջանում:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arsen says:

    Հարգարժան Նաիրա Իջևանի ԲԿ տնօրենի մրցույթը կառավարության որոշման խախտմամբ կազմակերպելու հարցին չեն արձագանքում ոչ Տավուշի մարզպետը, ոչ էլ առողջապահության և տարածքային նախարարները: Եթե նրանք չեն հերքում կառավարության համապատասխան որոշման կոպիտ խախտուման փաստը, ուրեմն ընդունում են, իսկ եթե ընդունում են, ուրեմն իրենց իրավունք են վերապահում նմանօրինակ գործունեության: Այս դեպքում ինչ է մտածում կառավարության ղեկավարը, ում կողմից կայացված որոշումը ոտնահարվում է հենց կառավարության անդամների կողմից /իսկ կար ժամանակ, երբ լրատվամիջոցների կողմից հրապարակված օրինախախտման փաստերին, բացի համապատասխան նախարարություններից ու գերատեսչություններից, արձագանքում էին նաև իրավապահ մարմինները/:
    Չեք կարծում, որ եկել է ժամանակը նրանց այդ մասին հարցնելու:

  2. Մարինե Շարանբեկյան says:

    04.10.2013 թվականին հրապարակված հոդվածի (https://www.aravot.am/2013/10/04/392756/) վերաբերյալ մեկնաբանությունների շարքում նկատեցի մի գրառում, որտեղ փնովում էին հիվանդանոցի նախկին ղեկավարներին` անվանելով տիզ և պարազիտ որոնք ծծում են մարդու արյունը, գարշահոտ, ճահճացած միջավայր ստեղծողներ և այլն… նույնիսկ ցանկություն չկա երկար ցիտելու… ինձ հետաքրքիր է պետք է մարդ ալկոհոլասեۥր կամ անպարտաճանաչ աշխատող, էլ չեմ ասում ղեկավար լինիۥ, որ գոհ լինեք,պետք է կաշառքի շնորհիۥվ զավթի ղեկավարի աթոռը, որ գոհ լինեք,պետք է աթոռի հաշվիۥն ինքնահաստատվի…
    Մենք արժանի ենք այն ամենին, ինչ ունենք… Եթե այսօր մենք գովերգում ենք այս տեսակի “ղեկավարին”, ուրեմն մենք արժանի ենք մեր վիճակին, եթե այսօր մենք կարող ենք մոռանալ մեր ինքնասիրությունը և ամեն կերպ փորձում ենք ենթարկվել այս տեսակի մարդուն և կողմնակից լինել նրան և ճիշտ համարել ալկոհոլասերի նշանակումը մարզկենտրոնի Բուժկենտրոնի տնօրենի պաշտոնում, ուրեմն մենք արժանի ենք մեր առհամարՎած վիճակին…
    Ինչ ուզում են, այն էլ անում են… ԱՐԺԱՆԻ ԵՆՔ… Գովերգ եք և վաղը չբողոքեք հիվանդանոցի բազմաթիվ լուծում չգտած խնդիրներից, բազմաթիվ մահերից…Վայելեք ճահճից մաքրված “ՁԵՐ ՄԱՔՈՒՐ” միջավայրը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031