Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է գերեզմանատանը կախվել դիլիջանցի կինը

Հոկտեմբեր 08,2013 14:39

Մեղադրվում է խարդախությամբ գումարներ յուրացնելու մեջ

 Դիլիջան քաղաքի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Արարատի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականից մինչեւ 2013 թվականը Աննա Ապրեսյանին  դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ եւ տալ իրեն, հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել, սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին: Ըստ մեղադրանքի՝ դրա հետեւանքով Աննա Ապրեսյանը 2013թ. հունվարի 8-ին, ժամը 17-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է  եղել:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի, Սեդա Քոչարյանը մեղադրվում է նաեւ այն բանի համար, որ   2012թ. մարտ ամսից մինչեւ նույն տարվա սեպտեմբեր  ամիսը Աննա Ապրեսյանի վստահությունը չարաշահելու միջոցով եւ խաբեությամբ, նրա միջոցով Արարատ Ալիխանյանից հափշտակել է  2 միլիոն դրամ: Սեդա Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որ կատարվել է խոշոր չափերով): Սույն հոդվածով որակված գործողությունները պատժվում  են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով: 

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով  դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկելու է  հոկտեմբերի 10-ին:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031