Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Երբ Սերժ Սարգսյանը եկավ Հայաստան, սեփական կատու չուներ, հիմա խոսում ենք 70 միլիոն եվրոյի մասին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2013 14:36

«Մարդու ծիծաղ է գալիս, լաց չի գալիս, այս ամենը, մեծագույն երգիծաբանները նման ստեղծագործություն չէին կարող գրել: Ոսկի հորթը այս ամենի ինչի մոտ ղալլաթ է արել»,-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը «Հայելի» ակումբում այսպես գնահատեց ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կազինոյում գումար տանուլ տալու մասին հարցը:

Պարոն Եղիազարյանը Զարուհի Փոստանջյանին չի մեղադրում ու նշում է. «Նա բարձրաձայնել է մի բան, որը շուրջ տասը տարի շրջանառության մեջ է: Սերժ Սարգսյանը խաղամոլ հո այսօր չդարձա՞վ: Նրա կողքին գտնվող մարդիկ են դրա մասին խոսում, Զարուհին նոր բան չի ասել, ընդամենը իր մեծերի խոսքն է կրկնել: Սա մենք նոր չիմացանք, որ խաղատուն կա, կազինո կա, Սերժ Սարգսյան կա: Ուղղակի գումարն է գնալով աճում, դա է վատը: ՀՀԿ-ին առաջարկում եմ, երբ կազինո մարդ են ուղարկում, թող պարապել տան մի աճպարարի հետ, որ շատ տանուլ չտան, առանց այդ էլ վաթսուն տոկոս է երկրի աղքատությունը»:

Պարոն Եղիազարյանի համար անհասկանալի է այն, որ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» կուսակցությունով մեկ «թառն առած» գովում էր նախագահին, հետո Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին նման հարց է տալիս: Կամ, օրինակ, ինչո՞ւ Դավիթ Հարությունյանը ձայն տվեց Զարուհի Փոստանջյանին: Միևնույն ժամանակ Գ. Եղիազարյանը նշեց, որ ինֆորմացիան կազինոյի գումարների մասին կարող էր դուրս գալ միայն անվտանգության ծառայությունների միջոցով: Պարոն Եղիազարյանը հարց է բարձրացնում՝ «ՀՀԿ-ն ձայն է տալիս Զարուհուն, որ վեր կենար Սերժ Սարգսյանին գնդակահարե՞ր»:

Սերժ Սարգսյանի՝ խաղատանը գումարներ տանուլ տալու հետ կապված առիթով Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Սարսափազդուն այն է, որ սոված երկրի նախագահը 70 միլիոն եվրո կարող է այս կողմ այն կողմ անել:Եթե Բեռլուսկոնին 170 միլիոն եվրո կազինոյում դներ ու դուրս գա, դա այդքան սարսափազդու չէր լինի: Բայց երբ Սերժ Սարգսյանը եկավ Հայաստան, սեփական կատու չուներ, հիմա խոսում ենք 70 միլիոն եվրոյի մասին: Դրա համար էլ հարց է մնում, որտե՞ղ են մեր հանքերը»:

Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Զ. Փոստանջյանի հարցը՝ Մաքսային միության ուղիղ արձագանքն էր Եվրոպայում:

Հարցին՝ ճիշտ կանի՞ ՀՀԿ-ն, որ Զ. Փոստանջյանին դատի տա, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Զարուհին մոմ պիտի վառի, ասի, որ իրեն դատի տան, քանի որ այդ դեպքում կդառնա Ժաննա դ’Արկ»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ի պատասխան Զարուհի Փոստանջյանի հարցի պատասխանին, պարոն Եղիազարյանը նշեց. «Այսպիսի խոսակցություն կոմայգում էր լինում, երբ գրազով նարդի էինք խաղում ՝ ասում էինք կեսը քեզ կտամ: Պիտի ասեր, որ սադրիչներին չեմ պատասխանում, թե չէ հորս արև, կեսը քեզ կտամ, դա ի՞նչ խոսակցություն էր»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հրաժարական պահանջելու հարցին Գուրգեն Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Հանգիստ թողեք էդ մարդուն մեկ-մեկ գնա Կիպրոս, ասի այնտեղ չեմ եղել, մարդը դրսում լուրջ գործերով է զբաղված: Ինձ համար կապ չունի, նա կա, թե չկա: Բայց եթե չլինի, ավելի լավ կլինի մեր երկրի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031