Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը երթեւեկում է առանց ԱՊՊԱ-ի

Հոկտեմբեր 08,2013 14:55

Վերջերս Արդարադատության խորհրդի անդամ ընտրված Գրիգոր Բադիրյանը, որը նաեւ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով փորձագետը, ՀՀ-ում Բելգիայի պատվավոր հյուպատոսը եւ վերջապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականը, իր դիվանագիտական՝ 40 T 048 պետհամարանիշով շքեղ ավտոմեքենան վարում է առանց ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնների: Վ. Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի ոչ մի անօրինականություն, եւ որ Հայաստանում չկան անպատժելի մարդիկ, եւ եթե որեւէ մեկը խախտել է օրենքը, ապա կպատժվի: Ավտոմեքենայի դիմապակուց այդ կտրոնների բացակայությունը օրենքի խախտում է: Գ. Բադիրյանն իր ավտոմեքենան կայանում է ոստիկանության բակում՝ հենց ոստիկանապետի ավտոմեքենայի կողքին: Նրան չի սթափեցնում նույնիսկ այն, որ անգամ ոստիկանապետի մեքենային առկա են այդ կտրոնները: ՀՀ նախագահի եւ վարչապետի ավտոմեքենաների դիմապակուն էլ կա ԱՊՊԱ կտրոն:

Այդ անպատժելիության դեմ պայքարողներից է համարվում ՀՀ ոստիկանությունը:

Այսինքն՝ այն կառույցը, որը պատասխանատուն ու պատժողն է նման խախտման համար, ինքն է խախտում օրենքը: Գ. Բադիրյանի ավտոմեքենան արդեն տեւական ժամանակ  երթեւեկում է առանց այդ կտրոնների: Զարմանալի է, որ այս փաստը վրիպել է ճանապարհային ոստիկանների աչքից: Օրերս էլ այն կայանված էր Տիգրան Մեծ-Քրիստափորի փողոցների խաչմերուկում: Հարց է առաջանում՝ արդյոք Ճանապարհային ոստիկանությունը որեւէ անգամ տուգանե՞լ է տվյալ պաշտոնյային, թե՞ առաջնորդվել է՝ «անցավ գլուխը ցավի տակ չդնի» սկզբունքով, ինչպես որ մի շարք արտոնյալ վարորդների դեպքում է լինում:

«Առավոտի» տեղեկություններով՝ 40 T 048 պետհամարանիշը նույնիսկ բացակայում է ընդհանուր համարանիշների ցանկից, ուստի եթե այս համարանիշով մեքենայի խախտումը տեսախցիկները ֆիքսեն էլ, տուգանելն անհնարին է:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031