Այսօր խորհրդարանում ընթացող «Ընդերքաշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բարկացավ լսումներին ներկա հանք շահագործողների վրա`իրենց պասիվության համար: «Դուք բազմաթիվ խնդիրներ ունեք, լուրջ խնդիրներ, ես գիտեմ: Ինչի՞ եք պասիվ նստել: Հարց տվեք: Տեսեք, հետո առանձին չզանգեք ինձ`ասեք, պարոն Այվազյան, սենց խնդիր կա: Խնդիր կա, հրավիրել եմ, որ խոսեք»,- ասաց նա:
Վարդան Այվազյանի դիտողությունը, սակայն, այդպես էլ չնպաստեց հանք շահագործողների ակտիվացմանը: Նրանք լուռ ու մունջ շարունակեցին հետեւել հասարակական կազմակերպությունների եւ կառավարության անդամների դարձյալ ոչ այդքան ակտիվ խոսակցություններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ