Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմանը հնարավոր է հասնել հինգ տարի անց

Հոկտեմբեր 08,2013 14:00

Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու համար տարեկան կպահանջվի առնվազն 250 հազար տոննա պղնձի խտանյութի արտադրություն: Իսկ ներկայումս մոտ 130 հազար տոննա է արտադրվում: Իսկ տարեկան 250 հազար տոննա պղնձի խտանյութ կարելի է ստանալ 35 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման դեպքում: Դրան Հայաստանում հնարավոր է հասնել առնվազն հինգ տարի հետո:

Այսօր խորհրդարանում ընթացող հանքարդյունաբերության խնդիրներին վերաբերվող լսումների ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Սակայն, ըստ նախարարի, Հայաստանում պղնձաձուլարանի կառուցումը պահանջում է համալիր խնդիրների լուծում. «Ծծումբի օգտագործման տեղը պետք է գտնել, սակայն տրանսպորտային ենթակառուցվածքները թույլ չեն տալիս: Պետք է կարողանալ ածանցյալ նյութերն օգտագործել: Պետք է քիմիական արդյունաբերություն լինի: Մի օր հասնելու ենք այդ քանակին, բայց այս հարցերը պետք է լուծել»:

Նախարարը նկատեց, որ այս ոլորտում հետագա ներդրումները մեծապես պայմանավորված են միջազգային շուկայում մետաղների գներից: Որոնք, ի դեպ, վերջին մեկ տարում բավական նվազել են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031