Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Վրաստանը սկզբունքորեն չի փոխում եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր առաջնահերթությունը»

Հոկտեմբեր 08,2013 13:57

Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ, որի թեման Վրաստանի նախագահական ընտրություններն էին, կարծիք հայտնեց, թե այս ընտրությունները լակմուսի թղթի պես ցույց կտան, թե որքան աջակցություն ունի «Վրացական երազանք» կուսակցությունը:

«Առաջին անգամ հետխորհրդային շրջանում հայ համայնքն ունի տարաձայնություններ: Եթե նախկինում համայնքի 70 տոկոսը քվեարկում էր իշխող կուսակցության օգտին, ապա 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է»,- ավելացրեց Ջոնի Մելիքյանը:

Քննարկման մասնակից` Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով էլ`Վրաստանում վերջին ժամանակներս տեսանելի է մի քանի միտում: Առաջինը՝ «Նախագահի իշխանության ինստիտուտի թուլացման փորձն է: Իշխանության կենտրոնացումը թուլանում է Վրաստանում: Երկրորդ ուղղությունը` դա տեսանելի է Ռուսաստանի հետ հարաբերությունները մեղմելու, ընդհանուր կետեր փնտրելու փորձ: Եվ այս ճանապարհը ինձ նորմալ է թվում:

Իսկ երրորդ ուղղվածությունը`շատ կարևոր է թվում: Դա այն է, երբ իշխանությունը չի կառչում իր իշխանությունից: Սահակաշվիլին հանձնում է իշխանությունը: Իվանիշվիլին եւս ասում է, որ պատրաստ է հեռանալ»:

Ստեփան Գրիգորյանը նաեւ նշեց, որ Վրաստանը սկզբունքորեն չի փոխում եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու իր առաջնահերթությունը եւ հիմնական բոլոր 3 թեկնածուներն էլ ունեն դեպի Եվրոպա գնալու առաջնահերթություն. «Եթե ուզում ենք իրավական պետություններ կառուցել, պետք է այդ ուղղությամբ գնանք»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031