Նախագահին շարունակում են հարցնել
Ընդդիմադիր պատգամավոր Անի Զախարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից հարց է հղել ՀՀ նախագահ Արմեն Աշոտյանին՝ ճի՞շտ է արդյոք, որ նախագահի կինը 1000 դոլարանոց շամպուն է օգտագործում: Պարոն Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել այդ շամպունի ուղիղ կեսը լցնել առանձին սրվակի մեջ եւ փոխանցել տիկին Զախարյանին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Ավագյանը այդ հարցը որակեց որպես ազգային շահերի դավաճանություն եւ ադրբեջանական սադրանք: Իսկ ընդդիմադիր պատգամավորը, ժամանելով «Զվարթնոց» օդանավակայան, հայտարարեց, որ կարողացել է միջազգային բարձր ամբիոնից հնչեցնել ՀՀ քաղաքացիներին հուզող ամենակարեւոր հարցը, եւ իշխանափոխությունը Հայաստանում սկսվելու է շամպունից:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ նախկին պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանապետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Մինասյանը հավաստիացրել է, որ Դաշնակցությունը մնալու է ընդդիմադիր կուսակցություն, եւ իր նոր պաշտոնում նա շարունակելու է հետամուտ լինել Հայ Դատի խնդիրներին:
ԵԽԽՎ նախագահ Ջոն Պրեսկոտը եւ Բելառուսի նախկին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ժամանելով Հայաստան, այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ տեսակցել Տիգրան Սարգսյանի կառավարության անդամների հետ, որոնք 7-10 տարի ազատազրկման են դատապարտված՝ պետության համար ոչ շահավետ պայմանագրեր կնքելու համար: Պարոն Լուկաշենկոն նշեց, որ նախկին նախարարները եվրոպական տեսանկյունից դիտարկվում են որպես քաղբանտարկյալ, եւ հորդորեց Հայաստանի իշխանություններին նրանց ազատ արձակել՝ ավելացնելով, որ դրանից են կախված մեր երկրի եվրաինտեգրման հեռանկարները:
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջարկել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ հատուկ շեշտելով, որ օմբուդսմենի թեկնածուն իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում պայքարում էր բռնությունների, կամայականությունների եւ անպատժելիության մթնոլորտի դեմ: Իր եզրափակիչ ճառում պարոն Խաչատրյանը չհերքեց, որ իր նախորդ գործունեության ընթացքում ստիպված էր սպանել ՀՀ մի քանի քաղաքացու, սակայն դա արել է զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, ինչի մասին ունի զինդատախազ Գեւորգ Կոստանյանի համապատասխան տեղեկանքները: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու Խաչատրյանի թեկնածությանը: Արդյունքում փակ գաղտնի քվեարկությամբ Սյունիքի նախկին մարզպետը օմբուդսմեն է ընտրվել միաձայն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բա որ իրականանա՟, ի՟նչ ենք անելու:
20 տարի առաջ ով կպատկերացներ, որ էսպես կլինի: Այնպես որ ամեն ինչ հնարավոր է
Բալոր նշված պաշտոնափոխությունները հնարավոր եմ համարում, բացի Սուրիկ Խաչատրյանից, որը
մինչև օրս համարվում է փաստացի Սյունիքի մարզպետ: Այդ փաստը օրերս փաստեցին Գորիսից իմ
հարազատները,՝ երբ հարցրեցի գո՞հ են նոր մարզպետից, ասացին՝ -ա դե ըլհա Լիսկան ա ալի: Կարծում եմ թարգմանության կարիք չկա:
Նման բաներ ամէն օր տեղի են ունենում տարբեր անուններով։Զարմանալը անտեղի է ։
Այո,մեր իրականությունը աբսուրդի թատրոն է;Բռավո. պարոն Աբրահամյան,հանճարեղ է;
Ինչ էլ երազանքներ ունեք: Սենց որ շարունակվի դժվար թե հասնեք 2020 թիվ, էլ չեմ ասում ելույթներ ունենաք ինչ որ միջազգային հարթակներում:Երազելը լավ բան է, ափսոս որ անօգուտ է:
Օդանավակայանի հին շենքի տեղում վեր է խոյանում “Statue of Liberty” նմանությամբ կառուցված, տարածաշրջանի ամենամեծ արձանը։ Ջահը փոխարինված է սուրով, որի վրա նստած է խաղաղության աղավնին, իսկ գլուխը բնականաբար փոխարինված է Նժդեհի գլխով։ Հայաստան ժամանած հյուրերին դիմավորում են մաքսային միության անդամ՛ ուզբեկ սահմանապահները։
Աշոտյանի գլխավոր խորհրդական ընդիմադիր Վահան Հովհանիսյանը ասուլիսի ժամանակ իր անհամաձայնությունը հայտնեց շամպունի ուղիղ կեսը տիկին Զախարյանին տալու առիթով։
Ագաբնակչության բազմաթիվ հորդորներից հետո, բարերար լֆիկ սամոն քանդեց ‘Փակ շուկա’- ն եւ տեղը կառուցեց 45 հարկանի էլիտառ շենք իր երեխաների համար։
Ամենայն Հայոց կաթողիկոս բենթլի սամոյի միանձնյա որոշմամբ, կենդանության օրոք Սրբերի շարքին դասվեցին՛ սուրբ լֆիկը, սուրբ ծաղիկը, սուրբ լիսկան, սուրբ ֆլեշը եւ սուրբ նեմեցը։
Հումանիզմի եւ մադու իրավունքների անխոնչ պաշտպան, ինքնապաշտպանության նպատակներով թեթեւակի մարդ սպանած, հումանիտար գիտությունների պրոֆեսոր՛ տիգրան լիսկայի խաչատրյանը մաքսային միության կողմից ներկայացվել է Նոբելյան մրցանակի։
PS Սա դեռ բոլորը չէ։
էս ինչ լավ երազանքների կարուսել է վիրտուալ դաշտում