Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կախա Գոգոլաշվիլի. «Ազգային փոքրամասնություններն իրենց ձայնը տալու են իշխող կուսակցությանը»

Հոկտեմբեր 08,2013 13:34

Այսօր «Մեդիա կենտրոնում» Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց քննարկում, որի թեման Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններն էին:

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ներկայացուցիչ Կախա Գոգոլաշվիլին իր խոսքում նշեց, թե  «Ազգային շարժումը» շատ ցածր վարկանիշ ունի, ինչ վերաբերում է մամուլին, ապա ԶԼՄ-ները ազատ են դարձել` մասնավորապես նրանք, որոնք համարվում են իշխանամետ:

«Վրաստանի բարեփոխումների աջակիցներ» կազմակերպության աշխատակից Էլեն Խոշտարիան էլ ասաց, որ Վրաստանում նախագահական ընտրությունները  ոչ միայն նախագահի ընտրություններ են, այլեւ` կառավարման համակարգի փոփոխության ընտրություններ. «Այսօր Վրաստանն իսկապես ունի հնարավորություն՝ ունենալու ուժեղ խորհրդարան, որը կնպաստի ժողովրդավարությանը Վրաստանում»,- ավելացրեց Էլեն Խոշտարիան:

Կախա Գոգոլաշվիլին ավելացրեց, որ ամենայն հավանականությամբ` ազգային փոքրամասնություններն իրենց ձայնը տալու են իշխող կուսակցությանը. «Նրանք այդ կերպ կվարվեն, հուսալով, որ իշխանության կողմից ավելի մեծ ուշադրության կարժանանան»:

Էլեն Խոշտարիան գտնում է, որ վրացական հասարակությունը հակված է զգացմունքային որոշումների ու պոռթկումների. «Իսկ այսօր, ցավոք, ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխություն կանխատեսել չես կարող»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031