Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետբյուջեի հինգ տոկոսը ապահովում է հանքարդյունաբերությունը

Հոկտեմբեր 08,2013 13:18

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այսօր տեղեկացրեց, որ օգտակար հանածոների արդյունահանման 439 թույլտվություն է տրվել, որից 30-ը տրվել է նոր օրենսգրքի համաձայն, այսինքն, առանց մրցույթի։

Հայաստանում 2013 թվականին կարդյունահանվի մոտ 31 միլիոն տոննա մետաղական հանքաքար`2010-ի  17 միլիոն տոննայի համեմատ: Նա տեղեկացրեց նաեւ, որ 2013 թվականի առաջին կիսամյակում արդյունահանվել է 14.9 մլն տոննա բազմամետաղային հումք։ Այս թվերը նա հրապարակեց Ազգային ժողովում ընթացող «Ընդերքաշահագործման ոլորտում տեղ գտած առկա հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Փոխնախարարն իր խոսքում տեղեկացրեց, որ ըստ «Ընդերքի մասին» օրենսգրքի՝ տնտեսվարող սուբյեկտներին ընդերքաօգտագործման թույլտվություն է տրվում նախարարության լիազոր մարմնի կողմից դրական եզրակացության դեպքում։ Նրա խոսքով՝ կարևորագույն պահանջ է, որ մինչև թույլտվության համար փաստաթղթերի ներկայացումը պետք է քննարկումներ իրականացվեն հարակից համայնքների բնակիչների հետ։ Ընդերքաօգտագործման թույլտվությունն, ըստ նրա, տրամադրվում է առանց մրցույթի և աճուրդի, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։

Փոխնախարարի խոսքով, հանրապետությունում տրված են հանքավայր շահագործելու 438 թույլտվություն, որոնցից  24-ը մետաղական, 29-ը`ստորգետնյա ջրերի: Մնացած թույլտվությունները ոչ մետաղական հանքերի մասով են: Ներկայումս ուսումնասիրվում են 68 մետաղական հանքավայրեր: 2013 թվականի բյուջեի առաջին կիսամյակում հանքարդյունաբերությունն ապահովել է 29 միլիարդ դրամի եկամուտ: Տարեկան կտրվածքով սպասվում է 64 միլիարդ: Տոկոսային հարաբերությամբ, հանքարդյունաբերությունը Հայաստանում ապահովում է բյուջեի մոտ հինգ տոկոսը:

Ի դեպ, Հայաստանում շահագործվում է 11 մետաղական և մոտ 200 ոչ մետաղական հանքավայր։ Սրանք էլ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հրապարակած թվերն են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031