Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանի մասին. «Ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչը նման առաջարկի չպետք է համաձայներ»

Հոկտեմբեր 08,2013 13:09

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելու կապակցությամբ բազմաթիվ քննարկումներ եւ քննադատություններ եղան, որ ՀՅԴ անդամն ուզում է մոտ լինել իշխանության կերակրատաշտին, որ ընդդիմադիր ուժը գնում է գործարքների եւ այլն:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանն այս առնչությամբ ասաց, որ նման արտահայտություններ ինքը չէր անի. «Կարող եմ ասել, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը դրանից միայն շահելու է, ոչ թե ունենալու է հարվածներ կամ կորուստներ: Ինչեւէ, Վահան Հովհաննիսյանի անձնական գործն է համաձայնել այս կամ այն առաջարկին: Բայց ես գտնում եմ, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական գործիչը նման առաջարկի չպետք է համաձայներ: Բայց դա իմ անձնական մոտեցումն է»:

Մեր հարցին՝ այսինքն, նա չի՞ կարող իր որդեգրած սկզբունքները, իր ուղղությունը պահել, ինչպես պնդում է հիմա ՀՅԴ-ն՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ, կփորձի որոշակիորեն դա անել, բայց թե ինչքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031