Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Եթե ընդդիմությունն այսպիսին մնա, Հայաստանը կգնա կործանման»

Հոկտեմբեր 08,2013 13:01

Վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանն այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց, որ իշխանությունն իր հնարավորությունը չիրացրեց: Հարցին՝ իսկ ընդդիմությունը իրացրե՞ց իր հնարավորությունները՝ նա պատասխանեց. «Հոկտեմբերի 26-ին անցկացնելու ենք ՀՀՇ-ի հիմնադիր համագումարը, կփորձենք այդ բացը լրացնել: Դա բավականին բարդ պրոցես է: Այն իրողությունը, որ կա ընդդիմադիր դաշտում, շատ ցավալի է: Փաստորեն, ընդդիմությունը կենտրոնացրել է իր ջանքերը ոչ այն ուղղությամբ: Ընդդիմադիր դաշտը չի կարող այսպիսին մնալ, եթե մնա, Հայաստանը կգնա կործանման: Տեսեք մի փոքրիկ քվեարկություն էր, ինչքան հարցի պատասխան տվեց: Յուրաքանչյուրը մտածել է ինչ-որ «դեմ»-եր կլինեն, որտեղ չի երեւա իրենը»- գլխավոր դատախազի քվեարկությունը նկատի ունենալով՝ ասաց Արարատ Զուրաբյանը:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ՝ ՀՀՇ-ի նկատմամբ վստահությունը անկում է ապրել, նա պատասխանեց, որ ցանկացած քաղաքական ուժ ունենում է վերելքներ եւ վայրէջքներ. «Վստահ եմ, մեր համար կգան նաեւ լավ օրեր: Որպեսզի մեր կուսակցությունը վերաբացվի մեր կողքին են շատ քաղաքական գործիչներ»:

Արարատ Զուրաբյանը վստահեցրեց, որ ՀՀՇ-ի անվան հետ կապված որեւէ խնդիր չկա. «Եթե ՀՀՇ-ն փակվեր՝ խնդիրներ կլինեին: Բայց, որովհետեւ ՀՀՇ-ն վերանվանվեց, ոչ թե փակվեց, դարձավ ՀԱԿ, որից հետո նրանք անցկացրեցին համագումարը, մենք արդարադատության նախարարությունից ճշտեցինք, որ իրավական խնդիրներ չկան»:

Նա նաեւ ասաց, որ Արամ Մանուկյանի ՀՀՇ-ի հետ մրցակցելու խնդիր չի տեսնում եւ վիճարկելու հարց էլ, ըստ նրա, չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031